Աղվեսը կռունկի հետ ընկերացավ,ինչ որ մեկի ծնունդով էլ նրան սանամեր դարձավ: Ու մի անգամ ուզեց կռունկին պատիվ տալ,գնաց հյուր կանչեց:
-Արի,քավոր ջան,արի,սիրելիս,քեզ էնպես հյուրասիրեմ որ:Կռունկը հրավերքն ընդունեց ու եկավ խնջույքի: Իսկ աղվեսը շիլա եփեց ու մի տափակ ամանով մեկ լղոզեց:Ճաշը մատուցեց ու սիրալիր ասաց.
-Կեր, քավոր ջան, ինքս եմ եփել:
Կռունկն էլ կտուցով տըկ, խփեց, բերանը բան չմտավ,իսկ աղվեսը սիրուն լիզելով-լիզելով լրիվ շիլան սրբեց:
Աղվեսը կռունկի հետ ընկերացավ,ինչ որ մեկի ծնունդով էլ նրան սանամեր դարձավ: Ու մի անգամ ուզեց կռունկին պատիվ տալ,գնաց հյուր կանչեց:
-Արի,քավոր ջան,արի,սիրելիս,քեզ էնպես հյուրասիրեմ որ:Կռունկը հրավերքն ընդունեց ու եկավ խնջույքի: Իսկ աղվեսը շիլա եփեց ու մի տափակ ամանով մեկ լղոզեց:Ճաշը մատուցեց ու սիրալիր ասաց.
-Կեր, քավոր ջան, ինքս եմ եփել:
Կռունկն էլ կտուցով տըկ, խփեց, բերանը բան չմտավ,իսկ աղվեսը սիրուն լիզելով-լիզելով լրիվ շիլան սրբեց: Կերավ պրծավ,ասավ.-Ներող կլինես,քավոր,եղածը սա է:
-Դրանից էլ եմ շնորհակալ,սանամեր,վաղն էլ դու համեցիր ինձ հյուր:
Հաջորդ օրն աղվեսն եկավ,իսկ կռունկը մածնաբրդոշը լցրել էր մի վզով կուլայի մեջ,դրել սեղանին:
-Կեր, սանամեր, ճիշտն ասած,էլ հյուրասիրելու բան չունեմ:
Աղվեսը կուլայի չորս կողմը պտտվեց - պտտվեց, էս կողմից,էն կողմից հոտոտեց,լիզեց,գլուխը կուլայի մեջ չմտավ,դունչը մի բանի չհասավ:Իսկ կռունկը կտցեց հա կտցեց,մինչև վերջը կերավ պրծավ:
-Դե ներող եղիր,սանամեր,էլ պատվելու բան չունեմ:
Աղվեսը վրդովվեց, կարծում էր` մի շաբաթվա ուտելիք կուտի,բայց դատարկ փորով տուն գնաց:
Ինչ որ ցանես էն էլ կհնձես:
Էդ օրվանից աղվեսն ու կռունկը դադարեցին ընկեր լինելուց:
Ռուսական ժողովրդական հեքիաթ