Անկիրթ որդին

հեքիաթ

Մի մարդ մի որդի ուներ:Արդեն մեծ տղա էր դարձել,բայց ոչ մի անգամ հորը հայրիկ չէր ասել:

-Կուզմա,-գոռում էր հորը,-գնա վարելու:Կուզմա,խոզերին փարախը քշիր:

Հոր համար շատ վիրավորական էր,բայց ինչ կարող էր անել.փոքրուց չէր սովորեցրել, իսկ հիմա էլ ինչ...

Մարդիկ բարկանում էին  Կուզմայի որդու վրա:

Մի մարդ մի որդի ուներ:Արդեն մեծ տղա էր դարձել,բայց ոչ մի անգամ հորը հայրիկ չէր ասել:

-Կուզմա,-գոռում էր հորը,-գնա վարելու:Կուզմա,խոզերին փարախը քշիր:

Հոր համար շատ վիրավորական էր,բայց ինչ կարող էր անել.փոքրուց չէր սովորեցրել, իսկ հիմա էլ ինչ...

Մարդիկ բարկանում էին  Կուզմայի որդու վրա:

-Հիմար,-ասում էին,-ոնց կարելի է հորը չհարգել:

Բայց նրա վեջը չէր` ոչ հորն էր լսում,ոչ մյուսներին:

Մի անգամ Կուզման որդու հետ գնաց խոտի:Սայլերը բարձել տուն էին գալիս,  հայրը մի սայլին էր նստել,որդին մյուս: Ընկան անտառի խորդուբորդ ճանապարհը:

Հայրը սայլից իջավ,սկսեց քայլել կողքից, որ հետևի` հանկարծ սայլը շուռ չգա, իսկ որդին իր սայլին պառկած միայն հրամայում էր.

-Կուզմա, հրեն փոսը, բեռը բռնիր:Կուզմա,իմ ձին ճամփի եզրից դեսը քշիր,թե չէ անիվը կոճղին կառնի...

Հայրը քափ ու քրտինք մտած մի սայլից մյուսն էր վազում,իսկ տղան ծաղրում էր.

-Ապրես,կուզմա,լավ ես աշխատում:

Հայրը բարկացավ և այլևս տղայի սայլին չէր հետևում:

Շուտով որդու սայլը փոսի մեջ ընկավ,  շուռ եկավ...

Որդին քիթ ու բերանի վրա շրմփաց ցեխի մեջ:

Վեր կացավ,սկսեց հորը կշտամբել.

-Կուզմա,տեսնում ես ինչ արիր:

Սայլը ուղղեցին շարունակեցին ճամփան:

Որդին սայլի վրա չբարձրացավ,քայլում էր կողքից` անվերջ հոր վրա մռթմռթալով:

Հասան կտրուկ շրջադարձի:Հայրը ուսը բեռանը դեմ արեց, շրջադարձն անցավ,իսկ որդին չուզեց ուժերը վատնել.սայլը շուռ եկավ տիրոջ վրա:

-Կուզմա,-գոռաց որդին դեզի տակից,-սայլը բարձրացրու:

Հայրը լռում էր,ոնց որ  բերանը ջուր առած լիներ:Գրպանից հանեց քիսան,ծխամորճը լցրեց,սկսեց ծխել:«Դե որ էդքան  խելոք ես, էդտեղ պառկած մնա»,-մտքում ասաց հայրը:

Որդին Կուզմային կանչում էր,կանչում,բայց սա ասես խուլ լիներ:Որդին արդեն հազիվ էր շնչում, վախեցավ, անբնական ձայնով ճչաց.

-Հայրիկ, փրկիր:

Կուզման ուրախացավ,որ վերջապես որդին իրեն հայրիկ կանչեց,սայլը բարձրացրեց, քմծիծաղելով  ասաց.

-Էդպես,ախպերս,նեղը կընկնես,  Կուզմային հայրիկ կկանչես :

Այդ օրվանից էլ պատմվում է այս խրատապատումը:

 

Բելառուսական ժողովրդական հեքիաթ