Ձեռնոցը

հեքիաթ

Անտառով գնալիս  մի ծերունի կորցնում է ձեռնոցը: Մուկը  գալիս,մտնում է մեջը և ասում.

-Ինչ տաքուկ է,էստեղ էլ կապրեմ:

Ցատկոտելով գալիս է գորտը:

-Ո՞վ է ապրում էս ձեռնոցի մեջ:

-Ես Ճսճստան մկնիկը:Իսկ դու ո՞վ ես:

-Ես Կռկռան գորտն եմ:Ներս չե՞ս թողնի,-խնդրում է գորտը:

-Ինչու չէ:

Անտառով գնալիս  մի ծերունի կորցնում է ձեռնոցը: Մուկը  գալիս,մտնում է մեջը և ասում.

-Ինչ տաքուկ է,էստեղ էլ կապրեմ:

Ցատկոտելով գալիս է գորտը:

-Ո՞վ է ապրում էս ձեռնոցի մեջ:

-Ես Ճսճստան մկնիկը:Իսկ դու ո՞վ ես:

-Ես Կռկռան գորտն եմ:Ներս չե՞ս թողնի,-խնդրում է գորտը:

-Ինչու չէ:

Սկսում են երկուսով ապրել:Մեկ էլ նապաստակն է վազելով գալիս,տեսնում է ձեռնոցը և հարցնում.

-Ո՞վ է ապրում էս ձեռնոցի մեջ:

-Ճստճստան մկնիկը,Կռկռան գորտը:Իսկ դու ո՞վ ես:

-Ես Արագավազ շլդիկն եմ:Ինձ էլ ներս չե՞ք թողնի:

_Դե լավ,արի:

Երկուսը երեք են դառնում:Մեկ էլ գալիս է աղվեսը և հարցնում.

-Ո՞վ է ապրում էս ձեռնոցի մեջ:

-Ճսճստան մկնիկը,Կռկռան գորտը,Արագավազ շլդիկը:Իսկ դու ո՞վ ես:

-Ես Աղվես քույրիկն եմ:Ի՞նչ կլինի,ինձ էլ ներս թողեք:

_Դե լավ,դու էլ արի:

Սկսում են արդեն չորսով ապրել:Մեկ էլ գայլն է գալիս,պտտվում ձեռնոցի շուրջը և հարցնում:

-Ով է ապրում էս ձեռնոցի մեջ:

-Ճսճստան մկնիկը,Կռկռան գորտը,Արագավազ շլդիկը,Աղվես քույրիկը:Իսկ դու ո՞վ ես:

-Ես էլ Գորշ գայլն եմ:Ինձ էլ ներս թողեք:

-Դե լավ,ներս արի:

Գայլն էլ է ներս մտնում,դառնում են հինգը:Մեկ էլ որտեղից որտեղ վարազն է գալիս:

-Խռա-խռա, ո՞վ է ապրում էս ձեռնոցի մեջ:

-Ճսճստան մկնիկը,Կռկռան գորտը,Արագավազ շլդիկը,Աղվես քույրիկը,Գորշ գայլը:

Իսկ դու ո՞վ ես:

-Խռա-խռա-խռա,ես էլ Ժանիք վարազն եմ: Ինձ էլ ներս թողեք:

-Այ քեզ փորձանք: Ով գալիս է, ինձ էլ ներս թողեք:Ախր տեզ չկա,ուր մտնես:

-Լավ էլի,ներս թողեք:

-Դե լավ,ներս մտիր,մեկ է մտնելու ես:

Վարազն էլ է մտնում:Դառնում են արդեն վեցը,տեղերն այնքան է նեղանում,որ էլ ճար չի լինում:Մեկ էլ թփերը կոխոտելով,ճռթճռթացնելով գալիս է արջը,ձեռնոցի շուրջը պտտվում ու թե.

-Ո՞վ է ապրում էս ձեռնոցի մեջ:

-Ճսճստան մկնիկը,Կռկռան գորտը,Արագավազ շլդիկը,Աղվես քույրիկը,Գորշ գայլը,Ժանիք վարազը:Իսկ դու  ո՞վ  ես:

-Օ-հո-հո,ինչ շատվոր եք:Ես Մռմռթան արջն եմ:Ինձ էլ ներս թողեք:

-Ո՞ւր թողնենք,առանց քեզ էլ տեղներս նեղ է:

-Դե լավ,մի բան արեք:

_Էհ,ինչ արած,մտիր մի կերպ:

Արջն էլ է մտնում,դառնում են յոթը:Ձեռնոցն արդեն ճղվելու վրա է:

Հանկարծ ծերունին նայում է տեսնում,որ ձեռնոցը կորցրել է:Հետ է դառնում,ման է  գալիս, ման, շունն էլ առջևից է վազում: Վազում է,վազում,մեկ էլ տեսնում է պապի ձեռնոցը գալարվում է իրեն -իրեն: Որ չի հաչում.«Հաֆ-հաֆ-հաֆ», գազանները վախից դուրս են պրծնում ձեռնոցի միջից,ցրվում անտառով մեկ:

Ծերունին գալիս է,ձեռնոցն առնում  ու գնում:

 

Ուկրաինական ժողովրդական հեքիաթ