Համարձակ կրիան

հեքիաթ

Կրիան,որ արդեն չգիտեր  իր տարիքը,բայց գիտեր ձու ածել`որոշել էր  ծովը հատելով ափ հասնել: Նա մինչև հիսունը հաշվել գիտեր և դրանից ավելին հարկ չէր ունեցել սովորել: Մեկ,երկու,շատ-շատ ձվեր էր դնում ծովափի ավազներում և խնամքով թաքցնում ավազների տակ:Հետո հանգիստ թողնում,հեռանում էր բաց ծով:Նրա ինչին էր պետք ճանաչել իր ձագերին:Կարևորը իր նմանները դեռ կան,եղել են միլիոնավոր տարիներ առաջ  ու դեռ կլինեն:

-Պիտի լինեն,պիտի շարունակվի իր սերունդը,-մտածելով` կրիան շտապում էր կտրել –անցնել ծովային  երկար ու  վտանգներով լի

Կրիան,որ արդեն չգիտեր  իր տարիքը,բայց գիտեր ձու ածել`որոշել էր  ծովը հատելով ափ հասնել: Նա մինչև հիսունը հաշվել գիտեր և դրանից ավելին հարկ չէր ունեցել սովորել: Մեկ,երկու,շատ-շատ ձվեր էր դնում ծովափի ավազներում և խնամքով թաքցնում ավազների տակ:Հետո հանգիստ թողնում,հեռանում էր բաց ծով:Նրա ինչին էր պետք ճանաչել իր ձագերին:Կարևորը իր նմանները դեռ կան,եղել են միլիոնավոր տարիներ առաջ  ու դեռ կլինեն:

-Պիտի լինեն,պիտի շարունակվի իր սերունդը,-մտածելով` կրիան շտապում էր կտրել –անցնել ծովային  երկար ու  վտանգներով լի ճանապարհը և շուտ ափ դուրս գալ:

Գուցե իր տարիքը հարյուրին մոտ էր`չգիտեր:Բայց գիտեր,որ ինքը շատ բան է տեսել:Ապրած տարիներից էր երևի,որ իր մեջքի պատյանը կարծր ու ծանր էր:Բա էլ ինչպես պաշտպանվեր թշնամիներից:Պատյանի ծանրությունից էր երևի,որ ինքն էլ  ծանր  էր կշռում`հիսուն կիլոգրամից ավելին կլիներ:Վերջին անգամ`հիսուն տարի առաջ, այդքան էր կշռել: Ինչ էլ լիներ կերածը`բուսական ու բույսեր,ազնիվ կերակուր իր նման ազնիվ կրիայի համար,մեկ է,քաշը ավելացած կլիներ:Գիտեր,որ իր անունի  հետ կապված  ինչ որ  ավանդություն կա ու ինքն էլ սողուն է:Սուտ են ասում,որ ինքը գող ու ժլատ ջրաղացպան է եղել:Ինչ է նշանակում,որ մի չարակամի անեծքից հետո փոխվեց ու կրիա դարձավ:Էդ որ մի դդումի կեղևն է իր զրահի նման ամուր,որ անեծքից պատյան դառնա ու պաշտպանի տիրոջը:Բա ինչու չգտնվեց մեկը,որ իրեն նորից անիծի ու ինքը նորից մարդ դառնա:Չէ,մեկ է, ինքը չէր հավատում այդ ասեկոսեին  և շտապում էր ցամաք:Հա,ջրի մեջ նա արագաշարժ էր,ցամաքում իսկը կրիա`դանդաղ,կամաց,հազիվհազ շարժվելով:Ափին քիչ էր մնացել,որ հասներ ու այ քեզ զարմանք:Կրիան լավ տեսողություն ուներ  և դրա համար հեռվից տեսավ իրեն սպասող Սպիտակ շնաձկանը:

-Ինչու է մինչև հիմա քաղցած մնացել,ես ինչ մի ուտելի եմ,-սրտնեղվեց կրիան:Ախր ծովը լի է տարբեր տեսակի ձկներով,թող գնա նրանց ուտի,ինչու է ինձ հետապնդում:

Կրիան գիտեր,որ շնաձուկը լավ տեսողություն չունի:Հա,հետո ինչ,որ լավ հոտառություն ունի:Կրիան գիտեր նաև,որ շնաձկան թերթախռիկները նրա ամենախոցելի տեղն են: Եվ մինչև շնաձուկը կձգեր մեջքը ու կբարձրացներ գլուխը,իսկ դա հարձակման նշան էր,կրիան որոշեց ինքն առաջինը հարձակվել:Նա հաջողացրեց կծել շնաձկանը:

-Մեկ,-հաշվեց կրիան:Նա կծում էր շնաձկանը լողաթեփուկների մասից և շնաձուկը մինչև խելքի կգար, կրիան նորից էր հասնում կծում նույն տեղից:Հետո էլի ու էլի:Չէ,չստացվեց հիսունը հաշվել,նույնիսկ տասին չհասավ:Շնաձուկը պոչով ծովը ճեղքելով կամաց հեռանում էր կրիայից:

-Բա մոտ երեք հարյուր ատամ ունեցող գիշատիչը այսքան վախկոտ կլինի:Ես մեկ հատիկ ատամ էլ չունեմ,բայց իմ կոշտ  կտուցով ու ամուր ծնոտներով արյունոտեցի նրա լողաթեփուկի մասից:Ախր ինձնից մի քանի անգամ էլ ծանր կլիներ,բայց ինձնից վախեցավ ու փախավ,-խնդմնդաց կրիան և ազատ  շունչ քաշեց :

Ծովափը տաք էր ու հարմար:

-Կյանքը հիասքանչ է,-մտածեց կրիան :Նա նորից խորը շունչ քաշեց: Համոզվելով,որ կյանքը շարունակվում է `Կրիան շտապեց ձվադրելու….

 

Հեղինակ` Հասմիկ Աջամյան