Հեքիաթ երեք թզուկների, փթփթիկի ու արջի մասին

հեքիաթ

Կար հեքիաթային մի լճակ:Կապույտ երկնքին էր նման լճակի հայելին:Ափերի ավազը մանր-մանր էր,ասես ծովափի ավազ լիներ:Լճակի կողքին փռվել էր հրաշք մի անտառ`բարձր,բարձր ծառերով:Որքան էլ  արևը  քիթը խոթեր անտառի խորքը,մեկ է` չէր կարողանում ամեն ինչ տեսնել`անտառը խիտ էր ու գաղտնի տեղեր շատ ուներ:

Կային լճակը,անտառը,արևը:Կար տնակ անտառից քիչ հեռու,լճակից քիչ հեռու,որտեղ կարող էին ապրել մեծերն ու փոքրերը:Հենց այդ տնակում էին ապրում չորս ընկերները`Փթփթիկը և երեք թզուկները:Փթփթիկը թզուկներից շատ մեծ էր,իսկ թզուկները փոքրիկ երեխաների էին նման:Բայց որքան խելացի էին թզուկները,շատ խելացի էին-ճիշտ և ճիշտ

Կար հեքիաթային մի լճակ:Կապույտ երկնքին էր նման լճակի հայելին:Ափերի ավազը մանր-մանր էր,ասես ծովափի ավազ լիներ:Լճակի կողքին փռվել էր հրաշք մի անտառ`բարձր,բարձր ծառերով:Որքան էլ  արևը  քիթը խոթեր անտառի խորքը,մեկ է` չէր կարողանում ամեն ինչ տեսնել`անտառը խիտ էր ու գաղտնի տեղեր շատ ուներ:

Կային լճակը,անտառը,արևը:Կար տնակ անտառից քիչ հեռու,լճակից քիչ հեռու,որտեղ կարող էին ապրել մեծերն ու փոքրերը:Հենց այդ տնակում էին ապրում չորս ընկերները`Փթփթիկը և երեք թզուկները:Փթփթիկը թզուկներից շատ մեծ էր,իսկ թզուկները փոքրիկ երեխաների էին նման:Բայց որքան խելացի էին թզուկները,շատ խելացի էին-ճիշտ և ճիշտ

խելացի երեխաների նման:Եվ քանի որ բոլորը իրար լավ էին հասկանում,այդ պատճառով էլ ապրում էին հաշտ ու համերաշխ:Միասին գնում էին անտառ,հատապտուղներ հավաքում,սնկեր հավաքում,մրգեր հավաքում,լճակից ձուկ բռնում:Ամեն ինչ այնքան հետաքրքիր ու հաճելի էր ստացվում:

Մի անգամ թզուկներից մեկը տանձը զամբյուղի մեջ գցելու փոխարեն գցեց Փթփթիկի գլխին:Դա Կապույտիկ թզուկն էր:Կապույտիկը շփոթվեց պատահածից,իսկ Փթփթիկը չնեղացավ,որովհետև գիտեր,որ Կապույտիկը  դիտմամբ չարեց:Կապույտիկի շփոթմունքի վրա Փթփթիկը   Կարմրիկի ու Կանանչիկի հետ միասին սկսեցին  ծիծաղել:

Թզուկների հագուստները իրենց անունների նման էին.Կանաչիկն ուներ կանաչ գլխարկ,կանաչ կոշիկներ,մեջքին կապած կանաչ գոտի:Կարմրիկն ուներ կարմիր գլխարկ,կարմիր կոշիկներ,մեջքին կապած կարմիր գոտի:Կապույտիկն ուներ կապույտ գլխարկ,կապույտ կոշիկներ,մեջքին էլ պինդ կապած կապույտ գոտի:Անտառից հավաքած բերք ու բարիքով ծանրաբեռնված  թզուկներն ու Փթփթիկը ուրախ-ուրախ ճամփա էին ընկնում դեպի տուն:Կարմրիկը նստում էր Փթփթիկի գլխին`Փթփթիկի ցանցավոր գլխարկի վրա,Կապույտիկը նստում էր Փթփթիկի մեջքի լիքը զամբյուղի վրա,իսկ Կանաչիկը նստում էր նրա ուսին:Ողջ ճանապարհին նրանք ուրախ երգում էին.

-Ընկերներ ենք մենք ուրախ,

Ապրում ենք հաշտ ու խաղաղ,

Միասին մի հարկի տակ

Ազնիվ,բարի ու շիտակ:

Թզուկներ թե Փթփթիկ,

Եղբայր ենք մենք մեկ մեկու,

Մեծ ենք ծնվել,թե փոքրիկ,

Չորս,երեք, թե մեկ- երկու:

Այսպես ուրախ երգելով նրանք չորսն էլ միաժամանակ տուն էին հասնում:Փթփթիկին հավասար հանգստանում էին թզուկներն ու հետո բոլորով գործի անցնում.եփում,թափում,ուտում,խմում:

Մի անգամ,այնպես պատահեց,որ թզուկները տանը մնացին`տանը գործ շատ կար անելու:Փթփթիկը  մենակ գնաց անտառ օջախի համար վառելափայտ բերելու:

Նա նոր էր սկսել հավաքել  ծառերի չորացած ճյուղերը,մեկ էլ դիմացը կանգնեց մի գորշ արջ:

-Ես քեզ պիտի ուտեմ,-ասաց արջը Փթփթիկին:Դրա համար դու ինձ հետ իմ տուն պիտի գաս,-զխկրտաց արջը:

Ինչ կարող էր անել Փթփթիկը:Նա շատ էր հեռու ընկերներից,թե օգնություն կանչեր:Մեկ է,նրանք չէին լսի:

-Լավ,կգամ,-ասաց Փթփթիկը արջին և նրա հետ առաջացավ անտառի խորքը:Բայց Փթփթիկը գիտեր,որ ընկերները կփնտրեն իրեն,երբ տեսնեն ուշանում է:Նա փորձեց խորամանկել արջին:

-Իմ կոշիկի մեկը քեզ պետք չէ,չէ,-հարցրեց Փթփթիկը արջին,-ես այն դեն եմ նետում:

-Ինձ պետք չէ,կարող ես շպրտել,-մռթմռթալով պատասխանեց արջը:

-Մյուսն էլ կարող եմ դեն նետել,-ավելի համարձակ հարցրեց Փթփթիկը:

-Կարող ես,-նրա վրա չնայելով մռլտաց արջը:

-Գուլպաներս էլ կարող եմ դեն նետել:

-Կարող ես:

-Շապիկս էլ:

-Շապիկդ էլ:

Մինչև հասան արջի բնակատեղին,Փթփթիկը կիսամերկ էր մնացել:

-Ես քեզ պիտի սպանեմ հետո ուտեմ:Ինչ կցանկանաս մեռնելուց առաջ,-դիմեց արջը Փթփթիկին:

Փթփթիկը նրան մեկնեց իր ցանցավոր գլխարկը,որ մոռացել էր մյուս հագուստների հետ թողնել ճանապարհին  և դրանով մեկ ջուր ուզեց  արջից:

-Լավ,-գլխարկը վերցնելով ասաց արջը,-բայց ջուր որտեղից տամ ես քեզ:

-Անտառի լճակից բեր,-ասաց Փթփթիկը:

-Այդ դեպքում մտիր այս պարկը,որ չփախչես,-չգիտես որտեղից մի պարկ բերեց արջը:

Փթփթիկը ստիպված համաձայնեց մտնելով պարկի մեջ:Արջը պինդ կապեց պարկի բերանը և Փթփթիկի համար գնաց ցանցավոր գլխարկով ջուր բերելու:Է,գլխարկով ջուր բերել կլիներ,այն էլ`ցանցավոր:Արջը ջուրը վերցնում էր,որ տանի,իսկ ջուրը չէր մնում`թափվում էր գլխարկի   կողմերից:Այսպես ժամեր շարունակ:

Թզուկներ Կարմրիկը,Կապույտիկն ու Կանաչիկը տեսնելով Փթփթիկը ուշանում է`անհանգստացան:

-Մի բան պատահած չլինի,-ասաց Կարմրիկը:

-Պետք է գնալ նրա ետևից,-ասաց Կապույտիկը:

-Այո,այո,պետք է շուտ գնանք մեր ընկերոջ ետևից,-համաձայնեց Կանաչիկը:

Թզուկները մի մարդու նման դուրս եկան տանից:

-Վայ,-ձայնեց Կանաչիկը,գտնելով Փթփթիկի  ձախ կոշիկը,-սա մեր Փթփթիկի կոշիկն է:

Մի քիչ էլ խորացան անտառում,գտան Փթփթիկի աջ կոշիկը:Հետո էլի առաջացան-գտան աջ գուլպան,հետո ձախ գուլպան:Անհանգստությունը պատեց թզուկներին ավելի ու ավելի:Արդեն կասկած չունեին,որ Փթփթիկին դժբախտություն է պատահել:Նրանք հասել էին արդեն արջի բնակատեղը:Հանկարծ լսեցին իրենց Փթփթիկի ձայնը.

-Կարմրիկը,Կապույտիկը,Կանաչիկը տեսնես որտեղ են,հասեն օգնության,-ինքն իրեն խոսում էր Փթփթիկը:

-Մենք այստեղ ենք,-համարյա միաբերան ասացին երեք թզուկները:Նրանք արագ-արագ  քանդեցին պարկի բերանը բանտող պարանը:Փթփթիկը դուրս եկավ պարկից:Թզուկների ձեռքից վերցնելով հագավ թե կոշիկները, թե գուլպաները:Վարտիքը,վերնաշապիկը`բոլոր  հագուսները հավաքել-բերել էին թզուկները:Հիմա նրանց պետք էր փախչել:Ընկերներով որոշեցին լճափի ավազով լցնել պարկը,բայց արջի աչքից հեռու ափից:Հետո  ամուր կապեցին ավազով լի պարկի բերանը և ուրախ-ուրախ ճամփա ընկան դեպի տուն:

Արջը մինչև մութն ընկնելը փորձում էր   ցանցավոր գլխարկով  ջուրը տեղ հասցնել:Նա այնքան էր հետ ու առաջ արել,որ հոգնել էր:Հոգնած ու կատաղած Փթփթիկի վրա,նա այլևս որոշեց տուն գնալ և Փթփթիկին սպանել առանց ջուր տալու:Պարկի վրա արջը այնպես հարձակվեց,որ բերանն ու աչքերը ավազով լցվեցին`քիչ էր մնում խեղդվեր:Նա արջավարի ձայնը գլուխը գցեց,ոչինչ չհասկանալով կատարվածից:Արջը և հոգնած էր,և սոված էր,դեռ աչքերի մղկտոցն էլ մի կողմից:Նրա մռնչոցից անտառը ցնցվեց,բայց Փթփթիկին ու թզուկներին ինչ:

Արջն այդ օրվանից  Փթփթիկի անունը լսել անգամ չէր ուզում:Փթփթիկի անունը լսելիս փախչում էր անտառի շատ ու շատ խորքերը:Իսկ ընկերները`թզուկներ Կարմրիկը,Կապույտիկն ու Կանաչիկը  մինչև հիմա էլ ապրում են անտառի տնակում մեծ ու փոքր եղբայրների նման:

 

Հեղինակ` Հասմիկ Աջամյան