Մայր արջին էլ մեղր հասավ

հեքիաթ

Մայր արջը քոթոթների հետ իր համար պտտվում էր անտառում,գնում ու գալիս էր իր գնացած տեղերով, հատապտուղներ էր հավաքում, խոտ արածում….

Քոթոթները երկուսն էին` քույր ու եղբայր,նրանք կռվախաղ էին տալիս իրար հետ, գլորվում խոտերում, ընկնում իրար ետևից: Եղբայրը,ում անունը Արչուկ էր, շատ հետաքրքրասերն էր:Մեկ-մեկ քիթը խոթում էր այս ու այնտեղ. մտնում էր  թփերի տակ,աչքը գցում էր  ծառերի վերևներին:Երբ թփերի տակ բան էր փնտրում, քույրը`Մարչուկը, մտածում էր, թե եղբայրը պահմտոցի է խաղում իր

Մայր արջը քոթոթների հետ իր համար պտտվում էր անտառում,գնում ու գալիս էր իր գնացած տեղերով, հատապտուղներ էր հավաքում, խոտ արածում….

Քոթոթները երկուսն էին` քույր ու եղբայր,նրանք կռվախաղ էին տալիս իրար հետ, գլորվում խոտերում, ընկնում իրար ետևից: Եղբայրը,ում անունը Արչուկ էր, շատ հետաքրքրասերն էր:Մեկ-մեկ քիթը խոթում էր այս ու այնտեղ. մտնում էր  թփերի տակ,աչքը գցում էր  ծառերի վերևներին:Երբ թփերի տակ բան էր փնտրում, քույրը`Մարչուկը, մտածում էր, թե եղբայրը պահմտոցի է խաղում իր

հետ` գնում ու գտնում էր նրան:Ու այնպես եղավ,որ քոթոթները տեսադաշտից կորցրեցին մայր արջին:Սա էր ուտելիքի փնտրտուքով տարված հեռացել իրենցից,թե իրենք էին կորել`չգիտեին: Արչուկը սկսեց ծառ բարձրանալ,ավելի ճիշտ նա համոզված էր,որ այդ ծառի վրա մեղվափեթակ կա դրված:

-Հիմա հավաքած ինչքան մեղր կունենան մեղուները,-ուրախացավ նա  և որոշեց ուրախությունը կիսել քրոջ հետ:

Մեղվափեթակը պարանով ամրացված էր ծառաբնին:Տեսնելով չի կարողանում պոկել ծառաբնից,Արչուկը նստեց մեղվափեթակի վրա:Ոնց էլ լիներ`արջի քոթոթ էր:Նրա ծանրության տակ պարանը կտրվեց ու մեղվափեթակը շրմփաց ծառատակին:Լավ էր Արչուկը կարողացավ  իրեն պահել հանդիպակած ծառաճյուղը ու  հավաքելով իրեն ցած իջնել:Քույր ու եղբայր թուքը կուլ տալով, անիմաստ շուռ ու մուռ էին տալիս մեղրով լի փեթակը,որը պինդ փակված էր:Փոքրիկ անցքից դուրս էին թռչում զայրացած մեղուները դա քիչ էր,մեկ էլ նկատեցին մոտեցող օտարին:Վախեցան,շատ վախեցան ու փախչելով թաքնվեցին:Դե ինչպես չվախենային.նրանց աչքի առաջ այսպիսի մի արու  արջ  թաթի մի հարվածով հարևանի քոթոթների մորթը փռեց,թե ինչ է ինքը չէր նրանց հայրը ու թե միայն իր սերունդը իրավունք ուներ վայելելու կյանքը:Ու հիմա ստիպված մեղվափեթակը թողեցին նրան,բայց շատ հեռու չգնացին:Նրանք թաքուն հետևում էին իրենց մեղվափեթակին`շատ էին ուզում մեղր ուտել:Իսկ օտար հայրիկը ոնց էր փշրում փեթակը,լավ էլ մեծ անցք էր բացել:

-Ամբողջ մեղրը հիմա կուտի,-տխրեց Արչուկը,-տեսնես մի քիչ կթողնի մեզ համար:

Բայց ում մեղրը կուտի:Կատաղած մեղուները հարձակման էին անցել:Նրանք անխնա խայթում էին գազան արջի դունչը:Նա չէր հասցնում քշել նրանց,ինչ մնաց թե մեղրը ուտեր:Սա ստիպված էր փեթակից շատ հեռու փախչել` դունչը փրկելու համար:Նա այնքան հեռու փախավ,որ քոթոթներին այլևս չէր երևում :

-Բախտներս բերեց,հիմա մեղրը կուտենք-քրոջ առջևից  դեպի մեղվափեթակը անվախ գնալով մտածեց Արչուկը:

Նրանք զգույշ,շուրջբոլորը նայելով մոտեցան փեթակին:Մեղուների կատաղությունը անցել էր`էլ ուժեղ չին խայթում:

Քոթոթները անձայն վայելում էին մեղրը`ծորեցնելով դնչներից:Մեկ էլ խլշեցին.

-Ահա թե ուր եք,-մայր արջի մռթմռթոցն էր:

Քոթոթները վազեցին նրան ընդառաջ:Մեղրոտ դնչիկներից մայր արջը հասկացավ եղելությունը:Քոթոթները նրան տարան փեթակի մոտ,որի մեջ դեռ ահագին մեղր կար:

-Լավ էր,մայրիկին էլ մեղր հասավ,-իրար մեջ ուրախացան Արչուկն ու Մարչուկը:

 

Հեղինակ` Հասմիկ Աջամյան