Սագը, որը ոսկե հավկիթ էր ածում

հեքիաթ

Լինում է, չի լինում, մի ընտանիք է լինում, որը բախտի բերմամբ մի սագ է ունենում: Այդ սագը, պարզվում է, ոսկե ձվեր է ածում: Երեխաներն ամեն անգամ հրճվում են, երբ տեսնում են, որ ի տարբերություն մյուս թռչունների, իրենց սագն ամեն օր ոսկե հավկիթներ է նվիրում իրենց: Սակայն մի օր երեխաները գանգատվում են ծնողներին, թե օրական մեկ ոսկե ձուն շատ քիչ է, եւ պետք է մտածել ավելին ունենալու մասին:

Երկար մտմտալուց հետո հանգում են եզրակացության, որ ըստ ամենայնի սագի ներսը ոսկուց է, դրա համար էլ ոսկե ձվեր է ածում:   Մտածում են, որ եթե միանգամից այդ թանկարժեք մետաղի տեր դառնան, արագ կհարստանան: Արդյունքում` որոշում են սագի փորը բացել եւ հանել ոսկին: Բայց երբ բացում են, տեսնում են, որ ոչ մի ոսկի էլ չկա: Իսկ երբ փակում են, սագն արդեն նեղացած է լինում եւ այլեւս ոսկե ձվեր չի ածում:

Հետեւություն. մի եղիր ագահ եւ մտածիր գործելուց առաջ: