Ինչպես է պատժվում ստախոսը. հեքիաթ ծույլ Մակիի, խելացի Դանիի ու պարտաճանաչ Պանիի մասին

հեքիաթ

Լինում է, չի լինում,  մի չարուկ բալիկ է լինում, անունը՝ Մակի:  Այս Մակին լինում է մանկապարտեզի խմբակի ամենաաղմկոտը, երբեք չի լսում ծնողներին ու  մանկապարտեզի ուսուցիչներին,  խանգարում է ընկերներին, երբ նրանք դաս են անում, կոտրում է խաղալիքները,  վատ բառեր է օգտագործում, կերակուրը թափում է հատակին ու այդպես շարունակ…

Լինում է, չի լինում,  մի չարուկ բալիկ է լինում, անունը՝ Մակի:  Այս Մակին լինում է մանկապարտեզի խմբակի ամենաաղմկոտը, երբեք չի լսում ծնողներին ու  մանկապարտեզի ուսուցիչներին,  խանգարում է ընկերներին, երբ նրանք դաս են անում, կոտրում է խաղալիքները,  վատ բառեր է օգտագործում, կերակուրը թափում է հատակին ու այդպես շարունակ…

Նույն մանկապարտեզն էին հաճախում նաեւ  խելացին Դանին ու պարտաճանաչ Պանին:  Նրանք մշտապես լսում էին ուսուցիչներին, կատարում էին նրանց հանձնարարությունները,  ճաշից առաջ լվանում էին ձեռքերը, ուտում էին առանց հագուստը կեղտոտելու, խաղալիքներով խաղում էին առանց  կոտրելու, չէին աղմկում եւ օգնում էին ընկերներին:

Մի օր ուսուցիչը հավաքում է բոլոր փոքրիկներին  եւ ասում, որ բակ են իջնելու բոլոր նրանք, ովքեր  կվերապատմեն հեքիաթը եւ կսովորեն Ա տառը: Դանին ու Պանին անմիջապես նստում են սեղանի առջեւ, վերցնում  գրիչն ու սկսում նկարել Ա տառը: Չարուկ Մակին, տեսնելով, որ դասընկերներն այլեւս չեն խաղում իր հետ, սկսում է խանգարել ընկերներին եւ համոզել, որ թողնեն գրիչն ու միանան իրեն, վազվզեն ու թռչկոտեն: Դանին ու Պանին բացատրում են, որ չի կարելի դասի ժամին խաղով զբաղվել եւ պետք է լսել ուսուցիչներին:

Մակին սկսում է ծաղրել ընկերներին՝ ասելով, թե նրանք անխելք են, որ խաղը թողած, նստել, տառ են գրում: Դանին ու Պանին սկսում են տխրել, որ իրենք էլ չեմ խաղում, բայց այդ պահին հիշում են, թե ինչ էր ասել ուսուցիչը՝ բակ կգնան միայն նրանք, ովքեր կվերապատմեն հեքիաթն ու կսովորեն Ա տառը: Մակին սկսում է համոզել, թե ուսուցիչը չի նկատի, որ իրենք սեղանի շուրջ չեն: Խելացի Դանին սկսում է մտածել, որ միգուցե իսկապես չնկատի ուսուցիչը,  թե ինչպես են հեռացել սեղանի մոտից եւ գնում-միանում է Մակիին: Բայց պարտաճանաչ Պանին հիշեցնում է, որ ճիշտ չէ ստելը կամ հանձնարարությունը չկատարելը եւ խնդրում է ընկերոջը վերադառնալ սեղանի մոտ: Դանին երկմտում է, բայց հասկանում է, որ սխալ բան է անում: Որոշում է վերադառնալ իր տեղը, նստել աթոռին եւ շարունակել նկարել տառը:

Այդ պահին Մակին վրդովված վազում է դեպի Դանին, որպեսզի բռնի նրան եւ թույլ չտա միանալ ընկերոջը: Եվ ի՞նչ է պատահում, գիտե՞ք…Մակին սայթաքում է եւ վնասում ոտքը: Ուսուցչուհին անմիջապես վազում է Մակիի մոտ եւ հենց այդ պահին հասկանում է, որ նա չի կատարել հանձնարարությունը: Երբ ընկերները  տեսնում են՝ ինչպես է կարմրել Մակիի ոտքը, արագ վազում են խոհանոց,  սառույց են  բերում եւ դնում ոտքի վնասված հատվածին: Սակայն  հարվածն այնքան ուժգին էր, որ Մակին չէր  կարողանում լացը զսպել: Ու մինչ Մակին լաց էր լինում, Դանին ու Պանին վերադառնում են սեղանի շուրջ եւ ավարտում են աշխատանքը, հետո վերապատմում են հեքիաթը եւ կանգնում շարք, որպեսզի բակ իջնեն:

Իսկ ահա Մակիին այլեւս թույլ չեն տալիս բակ իջնել. նրա ոտքն այնպես ուժգին էր ցավում, որ չէր էլ մտածում բակի մասին: Բայց երբ տեսնում է, որ ընկերները շարքով գնում են  խաղալու,  սկսում է ձայնով լաց լինել:

Դանին ու Պանին, ինչպես իսկական ընկերներ, մոտենում են եւ հարցնում Մակիին՝ ինչպես է զգում իրեն: Մակին գրկում է Դանիին եւ ներողություն խնդրում, որ հարվածել է: Բայց ափսոս, նրա ոտքը շատ էր ցավում, եթե անգամ ուսուցիչն ու ընկերները ներեին, միեւնույն է, չէր կարողանալու իջնել բակ:

Այդ միջադեպը Մակիի համար լավ դաս է լինում, նա խոստանում է այլեւս չստել,  չարություն չանել, լսել ուսուցիչներին, կատարել հանձնարարությունները, ուտելուց առաջ ձեռքերը լվանալ, չաղմկել, չկոտրել խաղալիքները, վատ բառեր չօգտագործել եւ ազնիվ լինել ընկերների նկատմամբ: