Աքլորն ու երկու մկնիկները

հեքիաթ

Երկու մկնիկ են լինում, Գլորմլորն ու Շուռումուռը, և մի աքլոր` Ձայնեղ կոկորդը: Մկնիկները միայն մի բան գիտեն` երգել-պարել ու վազվզել, իսկ աքլորը ծեգը ծեգին վեր էր կենում, ամենքին արթնացնում և անմիջապես գործի կպչում:

Մի անգամ բակն ավլելիս Ձայնեղ կոկորդը ցորենի մի հատիկ է գտնում:

-Գլորմլո՜ր, Շուռումու՜ռ,- կանչում է աքլորը,- տեսեք ինչ եմ գտել:

Մկնիկները վազելով գալիս են.

-Երանի թե կալսած լիներ...

-Ուրեմն ո՞վ է կալսելու,- հարցնում է աքլորը:

-Ես` չէ,- հետ է քաշվում Գլորմլորը:

-Ես էլ չէ,- վրա է բերում Շուռումուռը:

-Ես կկալսեմ,- ասում է աքլորը և իսկույն գործի անցնում:

Իսկ մկնիկներն իրենց համար անհոգ խաղում են:

Աքլորը հասկը կալսում է և նորից մկնիկներին

Աքլորը հասկը կալսում է և նորից մկնիկներին կանչում.

-Հե՛յ, Գլորմլո՜ր, Շուռումու՜ռ, եկեք տեսեք ինչքան ցորեն եմ կալսել:

Մկնիկները վազելով գալիս են:

-Հիմա ցորենը ջաղաց տանելու է,- ասում են մկնիկները:

-Դե, ո՞վ է տանելու,-հարցնում է աքլորը:

-Ես չեմ տանի,- ասում է Գլորմլորը:

-Ես էլ չեմ տանի,- ծվծվում է Շուռումուռը:

-Որ էդպես է` ես կտանեմ,- ասում է աքլորը և պարկը շալակն առնելով գնում ջրաղաց:

Իսկ մկնիկները անհոգ շարունակում են իրենց խաղուպարը:

Աքլորը վերադառնում է ջրաղացից, նորից մկնիկներին ձայն տալիս.

- Գլորմլո՜ր, Շուռումու՜ռ, ալյուրը բերել եմ, եկե՜ք:

Մկնիկները վազելով գալիս են, ուրախանում:

-Այ ապրի Ձայնեղ կոկորդը: Հիմա հարկավոր է խմոր հունցել, կարկանդակ թխել:

-Ո՞վ է խմոր հունցելու,- հարցնում է աքլորը:

-Ես` չէ,- հրաժարվում է Գլորմլորը:

-Ես էլ չէ,- ծվծվում է Շուռումուռը:

Աքլորը մտածում, մտածում  և ասում է.

-Ճարս ինչ, ես կհունցեմ:

Եվ Ձայնեղ կոկորդը խմոր է հունցում, փայտ է բերում, կրակ անում: Երբ կրակը մարմանդում է, կարկանդակները դնում է վառարանի մեջ:

Իսկ մկնիկները ծափ են տալիս, երգում, պարում:

Շուտով կարկանդակները թխվում են: Աքլորը վառարանից հանում է, շարում սեղանին: Իսկ մկնիկներին արդեն կանչել պետք չէ, հոտն առած վազելով գալիս են:

-Օյ-օ՜յ, սովից մեռնում եմ,- նվնվում է Գլորմլորը:

-Բա ես, բա ես ի՜նչ սոված եմ,- ծվծվում է Շուռումուռը:

Եվ երկուսն էլ առանց հրավերի սեղան են նստում:

Աքլորն ասում է.

-Հապա սպասեք, սպասեք: Դե ինձ ասեք. հասկն ո՞վ է գտել:

-Դու,- պատասխանում են մկնիկները:

-Իսկ խմորն ո՞վ է հունցել, վառարանն ո՞վ է վառել ու կարկանդակները թխել:

-Դու, դու,- արդեն հազիվ լսելի ծվծվում են մկնիկները:

-Իսկ դուք ի՞նչ եք արել,- հարցնում է աքլորը:

Ի՞նչ պատասխանեին մկնիկները: Ոչինչ էլ չեն արել: Եվ անձայն հեռանում են սեղանից: Աքլորը հետ չի կանչում նրանց: Ո՞վ այդպիդի անբաններին կարկանդակ կհյուրասիրի:

Ուկրաինական ժողովրդական հեքիաթ