Sidebar

Չարաճճի անձրեւը

Կաթ-կաթում է, տես, անձրևը,

Լվանում է փողոցները,

Դանդաղ հոսում, կուտակվում է

Ու իմ խաղը փչացնում է:

Կավճով գծած մեր թվերը,

Նաև կլոր շրջանները

Ջուրը ջնջել ու մաքրել է,

Ընկերներիս տխրեցրել է:

Բայց դե, շուտով մութ ամպերը

Կլքեն կապույտ երկինքը,

Ու տաք շողով ջերմ արեւը

Մեզ կկանչի դեպի խաղը:

 

Իմ փոքրիկ