Մեծ Բրիտանիայում աշակերտներին արգելելու են բջջային հեռախոսներից օգտվել․ ABCmedia

Բջջային հեռախոսների օգտագործման արգելք Մեծ Բրիտանիայի դպրոցներում։ Նպատակը աշակերտների վարքը բարելավելն է։ 

Մեծ Բրիտանիայի դպրոցների ղեկավարությունը բջջային հեռախոսների օգտագործման լիակատար արգելք է սահմանում. գրում է ABCmedia-ն՝ հղում տալով The Times պարբերականին։ 

«Մեծ Բրիտանիայի դպրոցների ղեկավարությունը բջջային հեռախոսների օգտագործման լիակատար արգելք է սահմանում։ Այն անտեսող աշակերտներին կարող են դասերից հետո պահել դպրոցում, ինչպես նաև նրանց հեռախոսները կարող են առգրավվել այնքան ժամանակ, որքան դպրոցի տնօրենը հարկ կհամարի»,- գրել է Times-ը։

Հոդվածում նշվում է նաև, որ ուսուցիչներին թույլատրվելու է խուզարկել աշակերտների պայուսակները՝ հեռախոսների օգտագործման արգելքի շրջանակում:

Պարբերականը գրում է, որ արգելքի նպատակը դպրոցում աշակերտների վարքը բարելավելն է։

Այս գլոբալ խնդրին Հայաստանը դեռ որևէ մոտեցում չի ցուցաբերել պետական մակարդակով։