Կինը ծննդաբերել է 70 տարեկանում

Լուրեր

Հնդկուհի Ռադջոն ամուսնացել է 12 տարեկանում: Նրա ամուսինը` Բաբան, այդ ժամանակ 14 տարեկան էր: Ապրել են 55 տարի, սակայն երեխաներ չեն կարողացել ունենալ, իսկ, ըստ հնդկական ավանդույթի, այն ընտանիքը, որտեղ երեխա չկա, համարվում էր Աստծո կողմից անիծված: Նրանք դիմել են տարբեր միջոցների, հաճախել են գուշակների, կախարդների մոտ, սակայն ապարդյուն:

Բաբային նույնիսկ խորհուրդ էին տալիս բաժանվել կնոջից, սակայն նա սիրում էր վերջինին ու հավատում հրաշքի: Անցավ ևս 10 տարի: Հեռուստատեսությամբ դիտելով արհեստական բեղմնավորման մասին հաղորդում, որոշեցին դիմել այդ քայլին:

Չնայած ապագա մայրիկի պատկառելի տարիքին` բժիշկներն ընդառաջ գնացին կնոջը և 9 ամիս հետո ծնվեց նրանց դուստրը` Նավին: Ծնունդն ընդունած բժիշկը` Անուրագ Բիշնոն, հպարտորեն նշում է, որ Ռադջոն առաջին կինն է, ում հաջողվել է ծննդաբերել 70 տարեկան հասակում:

Mamul.am

Գովազդ