Մինչև 5 տարեկան երեխաների ծնողներն ավելի հաճախ են հայտնվում դեպրեսիայի մեջ

Կանադայում կատարված հետազոտությունները ցույց են տվել, որ մինչև հինգ տարեկան երեխաների ծնողներն ավելի շատ են հայտնվում դեպրեսիայի մեջ, քան ավելի մեծ տարիքի երեխաների մայրերը, հատկապես  քառասունն անց կանայք: Ի տարբերություն երիտասարդների` նրանց մոտ դեպրեսիան հինգ անգամ ավելի շատ է ի հայտ գալիս:

Մեծահասակ մայրերն ավելի լրջորեն և պատասխանատվությամբ են վերաբերում ծննդաբերությանը, իսկ անհանգստությունը վատ է անդրադառնում մոր առողջության վրա:

Փորձագետները ևս մեկ հետաքրքիր պնդման են հանգել: Պարզվում է` հաճախ դեպրեսիայի մեջ են ընկնում աղջիկ երեխաների մայրերը, ովքեր մեծ են քառասուն տարեկանից և դաստիարակում են մինչև հինգ տարեկան երեխաների:

 

Mamul.am