Ինդոնեզացի 8-ամյա տղան օրական երկու տուփ ծխախոտ է ծխում

Ինդոնեզիայի Հարավային Ճավա նահանգի Սուկաբումի գյուղի բնակիչ 8-ամյա Իլհամը օրական 2 տուփ ծխախոտ է ծխում, տեղեկացնում The Telegraph-ը։

Երեխայի հոր խոսքերով՝ Իլհամն դպրոց հաճախելու ցանկություն այլևս չունի, նա նախընտրում է մնալ տանը, խաղեր խաղալ ու ծխել։

«Իլհամն առաջին անգամ սկսել է ծխել, երբ 4 տարեկան էր։ Աստիճանաբար նրա մոտ ծխելու ցանկությունն աճեց, այժմ նա օրական կարող է մինչև 2 տուփ ծխել», - ասել է երեխայի հայրը։

Երեխաների իրավունքների պաշտպանության հանձնաժողովի ներկայացուցիչների հավաստմամբ՝ Ինդոնեզիայում ծխախոտի վաճառքի տարիքային սահմանափակում չկա։

Այս երկրում, որը բնակչության թվով աշխարհում չորրորդն է (240 մլն) բնակիչների կեսը չքավոր են, նրանց օրական աշխատավարձը միջինը 2 ամերիկյան դոլար է կազմում։ Տարեկան Ինդոնեզայում ծխելու հետևանքով մահանում է 400 հազ մարդ։

Tert.am