Երեխաներին ամենաշատը հուզող հարցերի տասնյակը

Երեխաներն ամեն օր իրենց հարցերով  հարձակում են գործում  ծնողների վրա: Նոր հետազոտության արդյունքում կազմվել է «ամենավախեցնող» հարցերի  տասնյակը: Դրանցից շատերը կարող են հեշտ լինել, օրինակ` կկծի՞ արդյոք շնաձուկը դինոզավրին կռվի ժամանակ, կամ խորամանկ` ինչու՞ է երկինքը կապույտ: Սակայն պարզվել է, որ երեխաների հարցերի մեծ մասը մաթեմատիկական են կամ գիտական, օրինակ` ինչքա՞ն է կշռում երկրագունդը: Նմանատիպ հարցերը շատ ծնողներ համարում են բարդ:

Հետազոտությանը մասնակցել են 5-16 տարեկան երեխաների 2 հազար ծնողներ: «Ամենավախեցնող» հարցերի տասնյակում են հայտնվել.

1. Ինչու՞ է լուսինը երբեմն երևում ցերեկը:

2. Ինչու՞ է երկինքը կապույտ:

3. Գտե՞լ ենք մենք երբևէ այլմոլորակայինների:

4.Ինչքա՞ն է կշռում երկրագունդը:

5. Ինչպե՞ս են ինքնաթիռները մնում երկնքում:

6.Ինչու՞ է ջուրը թաց:

7. Ինչպե՞ս բաժանել սյունակով:

8. Ու՞ր են թռչում թռչունները ձմռանը:

9. Ինչի՞ց է առաջանում ծիածանը:

10. Ինչու՞ են երկրագնդի վրա տարբեր ժամանակային գոտիներ:

Հարցումների արդյունքում պարզվել է, որ ծնողների մեծ մասը հորինում է պատասխանները կամ հարցը փոխանցում մյուս ծնողին:

Mardik.am