Երկրագնդի 7-միլիարդերորդ բնակչի մոր մոտ կրծքագեղձի քաղցկեղ են հայտնաբերել

Լուրեր

Բժիշկները Երկրագնդի 7-միլիարդերորդ բնակչի մոր՝ Կալինինգրադի բնակչուհի Ելենա Նիկոլաեւայի մոտ կրծքագեղձի քաղցկեղ են հայտնաբերել: Ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը, այդ մասին նա իմացել Է երեխայի ծնվելուց ընդամենը մի քանի ամիս հետո:

Նրա լույս աշխարհ գալը համարվեց համաշխարհային մասշտաբի իրադարձություն: Ծնվելով հոկտեմբերի 31-ի 0 ժամ 2 րոպեին՝ Պետյա Նիկոլաեւը ճանաչվեց մոլորակի 7-միլիարդերորդ բնակիչը եւ ստացավ ՄԱԿ-ի հատուկ սերտիֆիկատը, որը հաստատում Է այդ տիտղոսը:

Ուրախալի իրադարձությունից ընդամենը մի քանի ամիս անց հայտնի դարձավ բժիշկների ահավոր ախտորոշումը՝ կրծքագեղձի քաղցկեղ: Ելենայի հարազատ մորաքույրը՝ Լյուդմիլա Մադեկինան, այն կարծիքին Է, որ քիմիաթերապիայի առաջին բուժընթացը հաջող Է եղել: Ելենան չի ընկճվում եւ իրեն համառ պայքարի Է տրամադրում հիվանդության դեմ:

Գովազդ