Իրեն վաճառած հոր մասին աղջիկը պատմել է շարադրության մեջ. հայրն ու գնորդը ազատազրկված են

Լուրեր

Իր 12-ամյա աղջկան 5 հազար լիրայով վաճառած թուրք տղամարդը 7 տարվա և 9 ամսվա ազատազրկման է դատապարտվել, հաղորդում է Zaman պարբերականը:

Ի տարբերություն վաճառողի, աղջկա գնորդը բանտում կանցկացնի 24 տարի:

Իր 12-ամյա աղջկան 5 հազար լիրայով վաճառած թուրք տղամարդը 7 տարվա և 9 ամսվա ազատազրկման է դատապարտվել, հաղորդում է Zaman պարբերականը:

Ի տարբերություն վաճառողի, աղջկա գնորդը բանտում կանցկացնի 24 տարի:

«Առուծախի» վերաբերյալ գործարքը 6 տարի առաջ է իրականացվել: Կողմերը պայմանագիր են ստորագրել, որի պատճեն հրապարակել են մի շարք թուրքական ԶԼՄ-ներ:

Պայմանագրում հաղորդվում է, որ վաճառողը ստացել է գումարը, իսկ «աղջիկն իր համաձայնությունն է տվել», որպեսզի իրեն վաճառեն: Գնորդը` 4 երեխաների ամուսնալուծված հայրը, աղջկան անմիջապես հյուրանոց է տարել, որտեղ բռնաբարել է նրան:

Իրավիճակի մասին հայտնի է դարձել այն ժամանակ, երբ դպրոցում աղջկան հանձնարարել են շարադրություն գրել այն մասին, թե ինչն է իրեն նյարդայնացնում կյանքում:

Դատի ժամանակ հայրը պնդել է, որ գնորդը համոզել է իրեն, որ պետական խիստ գաղտնի ծառայությունների անդամ է հանդիսանում և որ «պատրաստում է» նրա դստերը կառավարական կարևոր հանձնարարությունների կատարմանը:

Epress.am

Գովազդ