Հայերը գերադասում եմ որդեգրել տղա երեխա

Լուրեր

Շիրակի մարզում նվազել են որդեգրման դեպքերը: Ինչպես «Արմենպրես»-ի` Շիրակի  թղթակցին տեղեկացրեց մարզպետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց եւ երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Լուսինե Գինոսյանը, 2011 թ-ին բաժնի կողմից հաշվառվել է որդեգրման ենթակա 21 երեխա, իսկ այս տարի հաշվառվել է որդեգրման ենթակա 3  երեխա: Այդ երեխաները հիմնականում հաշմանդամություն ունեցող երեխաներն են:

«Հայ ծնողներն ավելի շատ գերադասում եմ որդեգրել փոքր տարիքի, առողջ, տղա երեխա: Չնայած ունեցել ենք դեպքեր, երբ հայ ընտանիքը որդեգրել է խնդիր ունեցող երեխա»,- նշեց Գինոսյանը:

Փորձ է արվում խնամատար ընտանիքի ինստիտուտը ներմուծել նաեւ Շիրակ: Անցած տարի` որպես խնամատար հաշվառվել է մեկ ընտանիք: Վերջինս դեռեւս երեխա չի ընտրել:

«Բայց խնամատար ընտանիքների թվի բացակայությունը լրացվում է շատ ավելի կարեւոր, մեր ազգին բնորոշ երեւույթով՝ խնամակալությամբ, երբ երեխան խնամվում է բարեկամ-հարազատների կողմից, մեծանում է ընտանիքում, որեւէ հաստատությունում չի գտնվում: Այդպիսի երեխաների թիվը Շիրակի մարզում շատ մեծ է»,- ավելացրեց Գինոսյանը:

Գովազդ