«Հայրիկն ու փոքրիկը». լուսանկարների մրցույթ «Իմ փոքրիկ»-ում

Լուրեր

«Իմ փոքրիկ»-ը հայտարարում է լուսանկարների մրցույթ «Հայրիկն ու փոքրիկը» խորագրով:

Հայրիկի և փոքրիկի մասնակցությամբ լուսանկարն ուղարկեք editor@impoqrik.am էլեկտրոնային փոստին` չմոռանալով նշել նաև նկարի հերոս փոքրիկի անունը: Լուսանկարներն ընդունվում են մարտի 29-ից մինչև ապրիլի 4-ը:

«Իմ փոքրիկ»-ը հայտարարում է լուսանկարների մրցույթ «Հայրիկն ու փոքրիկը» խորագրով:

Հայրիկի և փոքրիկի մասնակցությամբ լուսանկարն ուղարկեք Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։ էլեկտրոնային փոստին` չմոռանալով նշել նաև նկարի հերոս փոքրիկի անունը: Լուսանկարներն ընդունվում են մարտի 29-ից մինչև ապրիլի 4-ը: Միայն մրցույթի թեմային համապատասխանող լուսանկարները (յուրաքանչյուր մասնակցից միայն մեկ լուսանկար)  ապրիլի  5-ին կտեղադրվեն www.impoqrik.am կայքում, որտեղ էլ  ապրիլի 5-15-ը կիրականացվի մրցութային քվեարկությունը:

Լուսանկարների քվեարկությունը կիրականացվի սոցիալական ցանցերի միջոցով (Facebook,  G+, VK, Tweeter, Odnoklassniki), քվեարկության ավարտին առավելագույն հավանություններ ստացած լուսանկարը կճանաչվի հաղթող և կարժանանա հատուկ  մրցանակի «Հայրիկն ու փոքրիկը» լուսանկարների մրցույթի հովանավոր 3D FACE  TOY խանութ-սրահի  կողմից:

3D FACE  TOY  -ի կողմից խրախուսական մրցանակի կարժանանան նաև երկրորդ, երրորդ, չորրորդ և հինգերորդ տեղերը զբաղեցրած լուսանկարների հերոս բալիկները:

Իսկ «Իմ փոքրիկ» թիմի ընտրությամբ հինգ լուսանկարներ մեկ ամսով կդառնան www.impoqrik.am կայքի դեմքը:

«Իմ փոքրիկ»-ը սպասում է, շտապեք ուղարկել Ձեր փոքրիկի լուսանկարները:

 

Մանկական հավատարմությամբ` «Իմ փոքրիկ»

Գովազդ