Ամուսնացած հայ կանանց կեսից ավելին չի ցանկանում այլեւս երեխա ունենալ. հարցում

Լուրեր

Ամուսնացած հայ կանանց կեսից ավելին (58 տոկոս) այլեւս չի ցանկացել երեխա ունենալ, իսկ 13 տոկոսը ցանկացել է հետաձգել ծնելիությունն առնվազն երկու տարով: Այդ մասին նշված է Հայաստանի Ժողովրդագրության եւ Առողջության հարցերի հետազոտությունում, որը հրապարակել է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը: Հարցումն իրականացվել է 15-49 տարեկան 5922 կանանց շրջանում` հանրապետության բոլոր մարզերում:

Ամուսնացած կանայք, ովքեր չեն ցանկանում այլեւս երեխա ունենալ կամ ցանկանում են սպասել առնվազն երկու տարի մինչեւ հաջորդ երեխայի ծնունդը, սակայն չեն օգտագործում հակաբեղմնավորման որեւէ մեթոդ, համարվում են ընտանիքի պլանավորման հարցում չբավարարված պահանջարկ ունեցողներ: Ընդհանուր առմամբ` հարցման պահին ամուսնացած կանանց 21 տոկոսն ունի ընտանիքի պլանավորման չբավարարված պահանջարկ, որի 6 տոկոսը պայմանավորված է հղիության հետաձգման հետ, իսկ 15 տոկոսը՝ սահմանափակելու: Չբավարարված պահանջարկը բարձր է գյուղաբնակների, ցածր կրթական եւ բարեկեցության մակարդակներ ունեցող կանանց շրջանում: Չբավարարված պահանջարկը հատկապես բարձր է Շիրակի (39 տոկոս) եւ Գեղարքունիքի (42 տոկոս) մարզերում:

Հայ կանանց համար երեխաների միջին իդեալական թվաքանակը 2.5-ն է, իսկ տղամարդկանց համար` 2.7-ը: Ցուցանիշն ըստ կրթական եւ բարեկեցության մակարդակների էապես չի տատանվում:

News.am

Գովազդ