Հայաստանում մանկական քաղցկեղով հիվանդների մեծ մասը լիակատար բուժվում է

Լուրեր

Հայաստանում ամենից հախաճ հանդիպող քաղցկեղի տեսակը երեխաների մոտ արյան քաղցկեղն է` լեյկիմիան, որը կազմում է մոտ 30-40 տոկոսը չարորակ ուռուցքների: Երկրորդ տեղում են ավշային հանգույցների չարորակ ուռուցքները, այնուհետեւ,  գլխուղեղի ուռուցքն է` մոտ 15-17 տոկոս դեպքերում:

Հայաստանում ամենից հախաճ հանդիպող քաղցկեղի տեսակը երեխաների մոտ արյան քաղցկեղն է` լեյկիմիան, որը կազմում է մոտ 30-40 տոկոսը չարորակ ուռուցքների: Երկրորդ տեղում են ավշային հանգույցների չարորակ ուռուցքները, այնուհետեւ,  գլխուղեղի ուռուցքն է` մոտ 15-17 տոկոս դեպքերում:

«Ոչ շատ տարածված են, սակայն հանդիպում են նաեւ երիկամների, ոսկրային եւ այլ քաղցկեղի այլ տեսակներ»,- «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց  Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի մանկական ուռուցքաբանության բաժնի ղեկավար Գրիգոր Բադալյանը: Նրա խոսքով` եթե աշխարհի տվյալներով նկատվում է աճ, ապա Հայսատանում վերջին տասը տարվա վիճակագրությունը ցույց է տալիս, որ վիճակը այս ուղղությամբ մեզ մոտ կայուն է, էական տեղաշարժեր, փոփոխություններ նկատելի չեն: Տարեկան  գրանցվում է մոտ 90-100 առաջին անգամ ախտորոշված քաղցկեղի դեպք:

«Երեխաների մոտ հիվանդության 70 տոկոս դեպքերը բուժվում են, խոսքը լիակատար բուժման մասին է: Եթե հիվանդությունը 2-3 տարի անց չի կրկնվում, ապա կարելի է համարել, որ մենք հասել ենք վերջնական արդյունքի»,- ընդգծեց մանկական ուռուցքաբանը:  Նա նշեց, որ  մանկական չարորակ ուռուցքներն ավելի զգայուն են, քան մեծահասակների դեպքում է, եւ հիվանդության' սկզբնական փուլերում հայտնաբերման դեպքում հնարավոր է քիմիաթերապիայի միջոցով բուժել այն:

«Ի տարբերություն նախորդ տասնամյակում մանկական քաղցկեղի գրանցված աճի` վերջին տասնամյակում իրավիճակը կայունացել է»,- ասաց նա:

Մանկական քաղցկեղի առաջացման պատճառները բազմազան են ' քաղցկեղածին նյութեր սննդում եւ օդում, ծնողների կողմից վնասակար սովորություններ' ծխախոտի եւ ալկոհոլի չարաշահում, ինչպես նաեւ մոր մոտ նույնիսկ մինչ հղիությունն առողջական խնդիրներ, արեւային ճառագայթում եւ այլն: Քաղցկեղի այն տեսակները, որոնք  հաճախ  հանդիպում են  մեծահասակների մոտ, երեխաների մոտ գրեթե չեն լինում: Տարբերություն կա նաեւ ուռուցքների եւ բուժման մեթոդիկայի միջեւ:

2011 թվականի ընթացքում հանրապետությունում գրանցվել է մանկական քաղցկեղի 71 դեպք, որոնցից  46-ը` 0-14 տարեկանների մոտ,   8-ը` 15-17 եւ   17 դեպքը` 18-19 տարեկանների շրջանում:

 

Գովազդ