Տարեկան 16 մլն անչափահաս է մայրանում. ԱՀԿ

Լուրեր

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է, որ աշխարհի երկրները պետք է ուշադրություն դարձնեն անչափահասների հղիությունների խնդրի վրա: Կազմակերպության տվյալներով՝ յուրաքանչյուր տարի 15-19 տարեկան 16 միլիոն աղջիկ է հղիանում, և եվս 2 միլիոնը՝ 15-ից ցածր տարիքի աղջիկների շրջանում: Մանկահասակների ու դեռահասների շրջանում հղիությունների վիճակագրական ամենաբարդ պատկերը դիտվում է ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում: Ըստ վիճակագրության՝ աշխարհում յուրաքանչյուր 5-րդ աղջիկ ծննդաբերում է 18 տարին չլրացած: 

ԱՀԿ-ն նշում է, որ շատ ազգերի մոտ վաղ ամուսնությունը դեռահասների համար նորմա է համարվում: Ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում աղջիկների ավելի քան 30 տոկոսն ամուսնանում է 18 տարեկանում, իսկ 14 տոկոսը՝ դեռ 15 տարին չլրացած: Փորձագետների կարծիքով՝ կրթությունը ծանրակշիռ գործոն է վաղ հղիությունից պաշտապանվելու համար: 

Լատինական Ամերիկայում, Եվրոպայում և Ասիայում կանոնավոր կերպով սեռական հարաբերություն ունեցող անչափահաս աղջիկների 42-68%-ն է օգտվում հակաբեղմնավորիչներից, մինչդեռ այդ ցուցանիշն Աֆրիկայում կազմում է 3- 49%:

1in.am

Գովազդ