Հայաստանը երեխաներին ավելի լավ մեծացնելու առումով գերազանցում է հարեւաններին

Լուրեր

Հայաստանը 30-րդ տեղն է զբաղեցրել այն երկրների շարքում, որտեղ ավելի լավ են մեծացնում երեխաներին:

Վարկանիշը կազմվել է  «Save the Children» կազմակերպության կողմից, որը հրապարկում է ամենամյա զեկույցներ` աշխարհում մայրության վիճակի հետ կապված: Հայաստանը, ինչպես եւ հարեւան Թուրքիան, Վրաստանը, Ադրբեջանն ու Իրանը, ներառվել են

Հայաստանը 30-րդ տեղն է զբաղեցրել այն երկրների շարքում, որտեղ ավելի լավ են մեծացնում երեխաներին:

Վարկանիշը կազմվել է  «Save the Children» կազմակերպության կողմից, որը հրապարկում է ամենամյա զեկույցներ` աշխարհում մայրության վիճակի հետ կապված: Հայաստանը, ինչպես եւ հարեւան Թուրքիան, Վրաստանը, Ադրբեջանն ու Իրանը, ներառվել են «ավելի քիչ զարգացած» երկրների ցանկում, այն դեպքում, երբ եվրոպական երկրների մեծ մասը` ներառյալ Ռուսաստանը, ընդգրկվել են «առավել զարգացածների» ցանկում:

Զեկույցում նշվում է, որ Հայաստանը լավ ցուցանիշներ ունի պրոֆեսիոնալ բուժանձնակազմի մասնակցությամբ ծնունդների ընդունման, կանանց կրթության առումով: Համաձայն զեկույցի` 2010թ. Հայաստանում մանկական մահացությունը (մինչեւ 5 տարեկան) կազմել է 20` 1000 երեխայից:

Նշենք, որ Հայաստանը իր վարկանիշով առաջ է անցնում  հարեւաններից: Այսպես, Ադրբեջանը  61-րդ տեղում է, Վրաստանը` 42-րդ, Իրանը` 50-րդ, իսկ Թուրքիան` 47-րդ:

 

News.am

Գովազդ