Տաթևի բարի փերին՝ երեխաների մեկնաբանությամբ

Լուրեր

«Տաթևի դարպասներ» նախագիծն ուրախությամբ հայտարարում է մանկական ստեղծագործական մրցույթ՝ «Ստեղծիր Տաթևիկի կերպարը կամ արի ճախրենք» խորագրով: Այս հետաքրքրիր մրցույթի նպատակն է երեխաներին իրազեկել աշխարհում ամենաերկար ուղևորատար «ՏաԹևեր» ճոպանուղու մասին, ինչպես նաև ստեղծել երեխաներին հոգեհարազատ կերպարներ, որոնք ճոպանուղուն և դրա նկատմամբ մոտեցումներին ուրույն լիցքեր կհաղորդեն: Փոքրիկ պատմվածքը, որը նաև մրցույթի գեղարվեստական հայեցակարգն է, կարող եք կարդալ ԱՅՍՏԵՂ:

«Տաթևի դարպասներ» նախագիծն ուրախությամբ հայտարարում է մանկական ստեղծագործական մրցույթ՝ «Ստեղծիր Տաթևիկի կերպարը կամ արի ճախրենք» խորագրով: Այս հետաքրքրիր մրցույթի նպատակն է երեխաներին իրազեկել աշխարհում ամենաերկար ուղևորատար «ՏաԹևեր» ճոպանուղու մասին, ինչպես նաև ստեղծել երեխաներին հոգեհարազատ կերպարներ, որոնք ճոպանուղուն և դրա նկատմամբ մոտեցումներին ուրույն լիցքեր կհաղորդեն: Փոքրիկ պատմվածքը, որը նաև մրցույթի գեղարվեստական հայեցակարգն է, կարող եք կարդալ ԱՅՍՏԵՂ:

Մրցույթին կարող են մասնակցել 6-13 տարեկան երեխաները Հայաստանի բոլոր մարզերից: Անվանակարգերը հետևյալն են՝գրաֆիկա,

    • գեղանկար,
    • դեկորատիվ-կիրառական արվեստ (փայտ, մետաղ, խեցիներ, ուլունքներ, քարեր և այլն),
    • քանդակ,
    • համակարգչային գրաֆիկա,
    • Facebook-ի համակրանք:

Գեղանկարները պետք է տրամադրել A3 ֆորմատի հատս թղթի (վատման) վրա, օգտագործված նյութերը՝ մատիտ, ջրաներկ, գուաշ, յուղամատիտ:

Աշխատանքները ներկայացնելու վերջնաժամկետն է 2012 թվականի մայիսի 20-ը: Սակայն դրանից հետո էլ աշխատանքներ կընդունվեն:

Աշխատանքի հակառակ կողմում պետք է նշված լինեն երեխայի անունը, ազգանունը, տարիքը, դասատուի անունն ու ազգանունը, ուսումնական հաստատության անվանումը, հասցեն, կոնտակտային հեռախոսահամարը, էլ. փոստի հասցեն:

Աշխատանքները կարող են լուսանկարվել և ուղարկվել մրցույթի էլեկտրոնային փոստի հասցեով (Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։)՝ ինտերնետ քվեարկությանը մասնակցելու համար: Նամակին պետք է կցված կլինի word ֆորմատով առանձին փաստաթուղթ, որտեղ կլինեն մասնակցի անունը, ազգանունը, տարիքը, դասատուի անունն ու ազգանունը, ուսումնական հաստատության անվանումը, հասցեն և կոնտակտները (հեռախոս և էլեկտրոնային փոստի հասցե): Իսկ բնօրինակները ներկայացնել ՀՀ, Երևան 0019, Բաղրամյան 6 հասցեով:

Մրցույթն անցկացվելու է 2 փուլով՝ նախընտրական և եզրափակիչ: Եզրափակիչ փուլ անցած մասնակիցների աշխատանքները կմասնակցեն Երեխաների պաշտպանության միջազգային օրվան (հունիսի 1, 2012 թ.) նվիրված ցուցահանդեսին: Եզրափակիչ փուլի բոլոր մասնակիցները կպարգևատրվեն հավաստագրով: Բոլոր անվանակարգերի առաջին երեք մրցանակները ստացած մասնակիցներին կշնորհվի դեպի Տաթև ուղևորություն: Կազմակերպիչներն իրենց վրա են վերցնում մասնակցի և նրան ուղեկցող 1 մեծահասակի ուղևորության բոլոր ծախսերը:

Աշխատանքներն ընտրվելու են հեղինակավոր ժյուրիի կողմից, նաև ինտերնետ-քվեարկությամբ: Աշխատանքների հեղինակային իրավունքները փոխանցվում են մրցույթի կազմակերպիչներին:

 

 

Հավելյալ տեղեկությունների համար`

+374 (10) 583 346

Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

Մրցույթի համադրողներ՝

Էլեոնորա Մելիք-Քարամյան

Էռնա Ռևազովա

Գովազդ