Մեծ Բրիտանիայում մանկաբարձուհին հեռախոսով բացատրել է, թե ինչպես ընդունել ծնունդը

Լուրեր

Մեծ Բրիտանիայում մանկաբարձուհին հեռախոսով բացատրել է ծննդկանի ամուսնուն, թե ինչպես ծնունդ ընդունի: Իրավիճակը ծայրահեղ է եղել, բժիշկներն ուշացել են ճանապարհին, իսկ կինն արդեն ծննդաբերելիս է եղել: Մանկաբարձուհին ռիսկի է գնացել եւ խախտել է օրենքը` փրկելու համար կնոջն ու երեխային:

Երբ Ուայքֆիլդի 22-ամյա բնակչուհի Նաթալի Դինլիվիի ջրերը գնացել են եւ նա ուժգին ցավ է զգացել, ամուսինը` 21-ամյա Ջոշուա Քորթնին բժիշկ է կանչել: Հասկանալով, որ բժիշկները ուշանում են, նա որոշել է ինքը միջամտել եւ զանգահարել է մերձակա ծննդատուն:

Թեեւ բրիտանական առողջապահության նախարարությունը արգելում է մանկաբարձներին հեռավորության վրա ծնունդ ընդունել, աղջիկը որոշել է օգնել: Բուժքույրի խորհրդով ամուսինը կնոջը տաք վաննա է նստեցրել, որտեղ ինքնուրույն ծնունդ է ընդունել: Ամբողջ պրոցեսը տեւել է 8 րոպե: Ամուսինն ինքն է կտրել պորտալարը:

Շնորհիվ մանկաբարձուհու խորհուրդների, մայիսի 10-ին, ժամը 1:20-ին լույս աշխարհ է եկել առողջ աղջիկ` Բո-Պիերեն, 3,7 կգ քաշով: Միայն 15 րոպե անց տեղ են հասել շտապօգնության աշխատակիցները եւ Նաթալիին տեղափոխել հիվանդանոց:

News.am

Գովազդ