Կեսարյան հատումը կրկնակի մեծացնում է մանկական ճարպակալումների ռիսկը

Լուրեր

Այն երեխաների շրջանում, որոնք լույս աշխարհ են եկել կեսարյան հատումի օգնությամբ, կրկնակի մեծ է մարմնեղ երեխա դառնալու հավանականությունը, քան նրանց մոտ, ովքեր ծնվել են առանց վիրահատական միջամտության: Այս մասին, ինչպես հայտնում է BBC-ն, վկայում են ամերիկացի գիտնականների հետազոտությունները: 

Բոստոնի մանկական հոսպիտալի հետազոտողները պարզել են, որ դա ակնհայտ է դառնում այն ժամանակ, երբ երեխան դառնում է 3 տարեկան: 

Գիտնականների կարծիքով` կեսարյան հատման միջոցով ծնվելն ազդում է աղիքների բակտերիաների վրա, որն իր հերթին ազդում է սննդի մարսման գործընթացի վրա: 

1999-2002 թթ. տեղի ունեցած հետազոտությանը մասնակցել է 1255 զույգ մայր ու երեխա:

1in.am

Գովազդ