«Իմ փոքրիկ»-ը հունիսի 1-ի` երեխաների իրավունքների պաշտպանության օրվա առթիվ նոր մրցույթ է հայտարարում: Այս անգամ գնահատվելու է փոքրիկների սրամտությունը:
«Հունիսի 1-ը` ծիծաղով» մրցույթին մասնակցելու համար editor@impoqrik.am էլ. փոստին ուղարկեք Ձեր փոքրիկի ամենածիծաղաշարժ միտքը կամ արտահայտությունը և մանկիկի որևէ լուսանկար` նշելով փոքրիկի անունը, ազգանունը, տարիքը:
«Իմ փոքրիկ»-ը հունիսի 1-ի` երեխաների իրավունքների պաշտպանության օրվա առթիվ նոր մրցույթ է հայտարարում: Այս անգամ գնահատվելու է փոքրիկների սրամտությունը:
«Հունիսի 1-ը` ծիծաղով» մրցույթին մասնակցելու համար Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։ էլ. փոստին ուղարկեք Ձեր փոքրիկի ամենածիծաղաշարժ միտքը կամ արտահայտությունը և մանկիկի որևէ լուսանկար` նշելով փոքրիկի անունը, ազգանունը, տարիքը:
Մրցութային հայտերն ընդունվում են մայիսի 29-ից հունիսի 7-ը: Հունիսի 9-ին փոքրիկների մտքերի «գոհարները» կտեղադրվեն www.impoqrik.am կայքում` առանձին հրապարակումների տեսքով: Հունիսի 9-19-ն ընկած ժամանակահատվածում սոցիալական ցանցերի` Facebook, Odnoklassniki, VK, G+, Tweeter օգտատերերի կողմից առավելագույն քվեներ ստացած (like-եր հավաքած) հինգ փոքրիկները կճանաչվեն հաղթող և մեկ ամսով կդառնան «Իմ Փոքրիկ»-ի դեմքը. նրանց նկարները ` մտքերի ուղեկցությամբ, կտեղադրվեն www.impoqrik.am կայքի առաջին էջում:
Շտապեք հավաքել Ձեր փոքրիկի մտքի թռիչքները և ուղարկել «Իմ փոքրիկ»-ին:
Մանկական հավատարմությամբ` Իմ փոքրիկ