Ամերիկացի մանկաբույժը խորհուրդ է տալիս մայրերին. փոքրիկներին հաճախ գրկել եւ քնեցնել իրենց կողքին

Լուրեր

Ամերիկացի մանկաբույժ Ուիլյամ Սիրսը պնդում է, որ  մոր եւ մինչեւ մեկ տարեկան երեխաների ֆիզիկական շփման բացակայությունը փոքրիկների մոտ կարող է ֆիզիկական եւ հոգեբանական շեղումներ առաջացնել:  Ամերիկացի մանկաբույժը կարծում է, որ ճիշտ է երեխային կրծքով կերակրել անգամ 2-3 տարեկանում, քան փոքրիկին թողնել առանց ուշադրության:

Բժիշկ Սիրսը խորհուրդ է տալիս ավելի հաճախ գրկել փոքրիկներին, ոչ թե մանկասայլակով տանել, քնեցնել նրան մոր կողքին: Ըստ նրա` պետք չէ վախենալ, որ երեխան կարող է ոչ ինքնուրույն մեծանալ, դրա համար դեռ  ժամանակ շատ կլինի: Կարեւոր է, որ ծնողների ջերմությունը երեխան ֆիզիկապես զգա հենց կյանքի առաջին տարիներին, գրում է  «Raut.Ru»-ն:

News.am

Գովազդ