4-րդ հարկից ընկած եւ հրաշքով փրկված երեխան ոչինչ չի հիշում միջադեպից

Լուրեր

Ծնողների անզգուշության հետեւանքով Երեւանում, հունիսի 6-ին կեսօրին մոտ, 4-րդ հարկից  վայր ընկած եւ անգիտակից վիճակում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն տեղափոխված 6-ամյա Հայկը արդեն տեղափոխվել է հիվանդասենյակ: NEWS.am-ի թղթակիցն այցելել է «Սուրբ Աստվածամայր» բ/կ, զրուցել երեխայի, նրա ծնողների, բժիշկների հետ:

6-ամյա Հայկը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց, որ մանկապարտեզ է  գնում, ունի իրենից մեծ եղբայր, երազում է կոմպոզիտոր դառնալու մասին: Նա անհամբեր սպասում է հիվանդանոցից դուրս գրվելուն, որպեսզի գնա գյուղ` տատիկի մոտ:

Ծնողների անզգուշության հետեւանքով Երեւանում, հունիսի 6-ին կեսօրին մոտ, 4-րդ հարկից  վայր ընկած եւ անգիտակից վիճակում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն տեղափոխված 6-ամյա Հայկը արդեն տեղափոխվել է հիվանդասենյակ: NEWS.am-ի թղթակիցն այցելել է «Սուրբ Աստվածամայր» բ/կ, զրուցել երեխայի, նրա ծնողների, բժիշկների հետ:

6-ամյա Հայկը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց, որ մանկապարտեզ է  գնում, ունի իրենից մեծ եղբայր, երազում է կոմպոզիտոր դառնալու մասին: Նա անհամբեր սպասում է հիվանդանոցից դուրս գրվելուն, որպեսզի գնա գյուղ` տատիկի մոտ:

Պատահարից երեխան ոչինչ չի հիշում, ծնողներն էլ ոչինչ չեն հիշեցնում: Իսկ երբ հարցնում են, թե որտեղդ է ցավում,  ցույց է տալիս ստամոքսը: Արթնանալուց հետո ծնողները նրան ասել են, որ պարզապես մրսել է, հիվանդացել, դրա համար էլ տեղափոխել են հիվանդանոց:

Ծնողները միանշանակ ընդունում են, որ դեպքը տեղի է ունեցել իրենց անփութության եւ անուշադրության հետեւանքով, խոստանում են երբեք երեխային նույնիսկ մի վայրկյանով մենակ չթողնել: Հայկի հայրը` Համլետը,  NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց, որ դեպքի ժամանակ մեծերից տանը մարդ չկար, երեխան եղբոր հետ էր, ով չի նկատել, թե ինչպես է նա մոտենում պատուհանին, հենվում ցանցին:

Արդեն տեսնելով այդ ամենը` նա լացակումած վազել է ներքեւ, օգնություն կանչել եւ հարեւանները անմիջապես զանգահարել են «Շտապօգնություն»: Ընկնելիս երեխան անմիջապես գետնին է հայտնվել, պարաններ չեն եղել, իսկ ընկնելուց հետո մի պահ բացել է աչքերը, հետո` նորից ուշաթափվել: Ծնողները հուսահատ 6-ամյա Հայկին տեղափոխել են հիվանդանոց, եւ, ինչպես իրենք են նշում, «բախտները բերել է, լավ բժիշկների են հանդիպել եւ անմիջապես կազմակերպվել է երեխային բժշկական օգնություն տրամադրելը»:

Ծնողները մի քանի անգամ շնորհակալություն հայտնեցին «Սուրբ Աստվածամայր» բ/կ բժիշկներին` շեշտելով,որ երեխան փրկվել է նրանց, մասնավորապես` տնօրեն Նիկոլայ Դալլաքյանի ջանքերով, քանի որ օպերատիվ կազմակերպել են վիրահատությունը:

«Սուրբ Աստվածամայր» բ/կ տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում մանրամասն ներկայացրեց, թե երեխային ինչ բժշկական օգնություն են ցուցաբերել, ինչ են արել, ինչպես է ընթանում ապաքինումը: Նրա խոսքով, եթե ամեն ինչ լավ լինի, ապա 7-10 օրից Հայկը դուրս կգրվի հիվանդանոցից:

Հարցին, թե որքանով դա ազդեցություն կունենա հետագայում երեխայի առողջության վրա, տնօրենը պատասխանեց. «Արդեն ստիպված ենք եղել փայծաղը հեռացնել, դա անվերադարձ է, բայց հետվիրահատական շրջանը նորմալ անցնելու պարագայում, հետագայում, հուսով եմ, որեւէ մնացորդային երեւույթներ չեն լինի, փայծաղի հեռացումը լուրջ ազդեցություն չի ունենա նրա  հետագա զարգացման վրա»

Նիկոլա Դալլաքյանը նշեց, որ իրենց մոտ բազմաթիվ տրավմաներով դեպքեր են ընդունվում եւ ամենացավալին այն է, որ երեխաներն այդ վնասվածքներն ստանում է տանը: Մասնավորապես, վերջին 2 տարիներին ծնողների անուշադրության հետեւանքով տանը երեխաների հետ կապված 11 դեպք է գրանցվել, որոնցից մեկը` մահվան ելքով: Օրինակ`երբ հեռուստացույցը լավ չի ամրացված եղել պատին եւ ընկել է հատակին խաղացող երեխայի գլխին: Բժիշկը կոչ արեց բոլոր ծնողներին ավելի ուշադիր լինել երեխաների հանդեպ, պայքարել այն բոլոր երեւույթների դեմ, որոնք կարող են վնաս պատճառել երեխային:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ծնողների անզգուշության հետեւանքով Երեւանում, հունիսի 6-ին կեսօրին մոտ, 6-ամյա երեխան ընկել է 4-րդ հարկից եւ անգիտակից վիճակում տեղափոխվել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Երեխան հիվանդանոց է տեղափոխվել Շինարարների 24 շենքի բակից, բնակվում էր նշված շենքի 47 բնակարանից:

«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել էր, որ անձամբ ինքն է վիրահատել այդ երեխային, նրա մոտ զուգակցված տրավմա էր: «Փայծաղի վնասվածք, ներքին արյունահոսություն, ստամոքսի պատռվածք, կրծքավանդակի լուրջ պատռվածք, գանգուղեղային տրավմա, փայծաղը հեռացրել ենք, ստամոքսը կարվել է, կրծքավանդակի վնասվածքը կոնյուկցիայի է ենթարկվել, գանգուղեղային տրավման էլ բուժվում է, երեկվանից դինամիկա կա»,-ասաց նա: Իսկ թե ինչպես է տեղի ունեցել դեպքը, Նիկոլա Դալլաքյանը  նշել էր, որ երեխան հենվել է պատուհանին անցկացված ցանցին եւ հենց այդ ցանցի հետ էլ վայր է ընկել:

Ըստ տարածված տեղեկությունների` ծնողները ունեն եւս մեկ դպրոցական տղա երեխա, իսկ հայրը նախկինում տաքսու վարորդ է եղել: Հարեւանները պատմել են նաեւ, որ դեպքը տեղի է ունեցել երեխայի՝ մանկապարտեզում տեղի ունեցած հանդեսից հետո: Տուն վերադառնալով՝ ծնողները նրան անուշադրության են մատնել, ինչն էլ բերել է դժբախտ պատահարի:

Փաստի առթիվ Ոստիկանության Մաշտոցի բաժնում նյութեր են նախապատրաստվում:

 

Պատրաստեց` Ինգա Մարտինյանը

News.am

 

Գովազդ