Հայաստանում ծնունդների թիվը նվազել է, ամուսնալուծություններինն՝ ավելացել

Լուրեր

2012թ. հունվար-մարտ ամիսներին, անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Հայաստանում ծնունդների թիվը նվազել է 5.7%-ով:

Ինչպես հաղորդում է "Մեդիամաքսը", այս մասին լրագրողներին հայտնել է Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը:

Նրա փոխանցմամբ, այս տարվա առաջին եռամսյակում երկրում գրանցվել է 9569 ծնունդ, մինչդեռ 2011թ. նույն ժամանակահատվածում ծնունդների թիվը կազմել էր 10 144:

Ծնելիության ցուցանիշներով առաջին տեղերում են Արարատի, Արմավիրի մարզերը եւ Երեւանը, իսկ ամենացածր մակարդակը գրանցվել է Սյունիքի մարզում:

Դեմոգրաֆ Ռուբեն Եգանյանի կարծիքով, այս տարվա առաջին եռամսյակային տվյալները վկայում են այն մասին, որ Հայաստանում տեղի է ունենում բնակչության նվազում:

“Մեր կանխատեսումներով, այս եւ հաջորդող տարիներին ծնելիության նվազումը շարունակվելու է, քանի որ ներկայումս վերարտադրողական տարիքում են գտնվում 1990-ականների սկզբին եւ կեսին ծնված քաղաքացիները, որոնց թիվն արդեն իսկ փոքր է”,- նկատել է մասնագետը:

Նրա գնահատմամբ, բնակչության նվազումը կանգնեցնելու համար յուրաքանչյուր ընտանիքում պետք է ծնվի առնվազն 2-3 երեխա:

Դեմոգրաֆը նաեւ նշել է, որ բնակչության աճի բացասական տեմպերը վկայում են այն մասին, որ պետության ձեռնարկած միջոցառումները ծնելիության բարձրացման ուղղությամբ արդյունավետ չեն:

2012թ. հունվար-մարտ ամիսներին Հայաստանում գրանցվել է 4668 ամուսնություն, ինչը 1.4%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը:

Ամուսնալուծությունների թիվը տարվա առաջին եռամսյակում աճել 0.4 %-ով:

Yerkirmedia.am

Գովազդ