Մայրական կաթը մանկանը պաշտպանում է ՄԻԱՎ-ից

Լուրեր

Հյուսիսային Կարոլինայի համալսարանի (ԱՄՆ) գիտնականները պարզել են, որ մայրական կաթի մեջ կան նյութեր, որոնք կարող են ոչնչացնել ՄԻԱՎ-ով վարակված բջիջները: Ըստ նրանց փորձարկումների` կրծքի կաթը նաև խոչընդոտում է վարակի ներթափանցմանը, հայտնում է New Scientist-ը: Նույնիսկ, եթե ՄԻԱՎ-դրական մորից առողջ երեխա է ծնվում, ապա 15% դեպքերում նա վարակվում է կյանքի առաջին ամիսների ընթացքում: Երկար ժամանակ գիտնականներն այս փաստը կապում էին կրծքով կերակրելու հետ, սակայն փորձարկումների արդյունքում նրանք հանգել են հակառակ եզրակացության:

Անջելա Վոլն իր գործընկերների հետ «ստացել» են մկներ, որոնց օրգանիզմում եղել են մարդկային ոսկրածուծի, լյարդի ու ուրցագեղձի հյուսվածքներ, և բոլոր հյուսվածքները վարակել ՄԻԱՎ-ով: Երբ նրանց տրվել է վարակված կրծքի կաթ, ապա վարակը չի փոխանցվել: Այժմ գիտնականներին մնում է կաթի մեջ հայտնաբերել այն բաղադրիչը, որի շնորհիվ դա տեղի չի ունենում:

Հնարավոր է, որ դա փրկի նաև սեռական ակտի ժամանակ վարակի փոխանցումից: Իսկ նորածինները, ըստ նրանց, հավանաբար, վարակվում են վարակված մայրերի կրծքապտուկի վրայի ճաքերից: Այսինքն` վարակը փոխանցվում է արյան միջոցով:

Tert.am

Գովազդ