Երեխաների հետ խաղալը նվազեցնում է միայնակ մայրերի հոգեկան լարվածությունը

Լուրեր

Միայնակ մայրերը պետք է ավելի հաճախ երեխաների համար հեքիաթներ ընթերցեն ու խաղան նրանց հետ: Դա կնպաստի կանանց մոտ սթրեսի նվազեցմանը:

Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը, վկայակոչելով Fox News-ը, նման խորհուրդ է տալիս Կանզասի

Միայնակ մայրերը պետք է ավելի հաճախ երեխաների համար հեքիաթներ ընթերցեն ու խաղան նրանց հետ: Դա կնպաստի կանանց մոտ սթրեսի նվազեցմանը:

Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը, վկայակոչելով Fox News-ը, նման խորհուրդ է տալիս Կանզասի համալսարանի հետազոտող Բլեյք Բերիհիլը: Նրա խոսքով` հատկապես միայնակ մոր կարգավիճակն է ծանր` կենցաղային խնդիրներ, աշխատանք եւ սահմանափակ հոգեբանական օգնություն:

Բերիհիլը նման եզրակացության է եկել միայնակ 2 հազար 370 մայրերի հետ հարցում անցկացնելու արդյունքում: Նրանք բոլորն էլ հավաստիացրել են, որ երեխաների հետ զբաղվելով սթրեսից դուրս են գալիս:

Գովազդ