Ողջ Ստոկհոլմով փնտրում են կորած արջուկ խաղալիքը

Շվեդական ոստիկանությունը զբաղված է խաղալիք արջուկի փնտրտուքով: Ինչպես գրում է The Local-ը, կորած խաղալիքը պատկանել է Ստոկհոլմի փոքրիկ մի բնակչուհու (աղջնակի անունը չի նշվում):

Ինչպես պատմել է երեխայի մայրը, խաղալիքը կորել է դեռ հունիսի սկզբին: Նրանք կորած խաղալիքի մասին հայտարարություններ են փակցրել քաղաքի փողոցներում, որտեղ տեքստից զատ, եղել է արջուկի լուսանկարը, ինչպես նաև աղջնակի հեռախոսահամարը:

Ոստիկանները նկատել են փակցված հայտարարությունները, լուսանկարել դրանցից մեկն ու տեղադրել ոստիկանության` Facebook-ի պաշտոնական էջում` կոչ անելով մայրաքաղաքի բոլոր բնակիչներին միանալ խաղալիքի որոնմանը և օգնել աղջնակին:

Նման արտասովոր մի դեպք էլ տեղի է ունեցել Անգլիայում, 2010թ.-ին, երբ փոքրիկ տղան կորցրել էր իր խաղալիք կատուն, որը համատեղ ջանքերով հայտնաբերվել էր ու վերադարձվել երեխային:

Tert.am