Ծխող հայրերը երեխաներին փոխանցում են վնասված ԴՆԹ

Լուրեր

Ծխող հայրերը իրենց երեխաներին փոխանցում են վնասված ԴՆԹ՝ բարձրացնելով քաղցկեղի վտանգը, գրում է The Dailymail պարբերականը:

Բրիտանիայում անցկացված հետազոտությունը ցույց է տվել, որ ծխելը վնասում է հայրերի ԴՆԹ-ն, իսկ երեխաները կարող են ժառանգել այդ վնասված գեները:

Որպեսզի բեղմնավորող սերմնաբջիջը զարգանա, հարկավոր է 3 ամիս, այդ պատճառով հայրերը պետք է հրաժարվեն ծխախոտից բեղնավորումից 12 շաբաթ առաջ:

«Փոխանցվող գենետիկ փոփոխությունները կարող են վնասել երեխայի առողջությունը և նպաստել քաղցկեղի զարգացմանը»,- նշել է Բրեդֆորդ համալսարանի հետազոտողներից մեկը:

Tert.am

Գովազդ