Ո՞ր վարակներն են տարածված ամռանը եւ ինչպե՞ս խուսափել դրանցից

Լուրեր

Հայաստանում այս պահի դրությամբ որեւէ համաճարակային եւ նախահամաճարակային վիճակ չկա: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց հանրապետության գլխավոր համաճարակաբան Արա Ասոյանը:  Նա նշեց, որ սովորաբար ամռանը ամենատարածվածն աղիքային վարակներն են, որոնցից խուսափելու համար մասնագետը խորհուրդ է տալիս վերանայել սնունդը:

Հայաստանում այս պահի դրությամբ որեւէ համաճարակային եւ նախահամաճարակային վիճակ չկա: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց հանրապետության գլխավոր համաճարակաբան Արա Ասոյանը:  Նա նշեց, որ սովորաբար ամռանը ամենատարածվածն աղիքային վարակներն են, որոնցից խուսափելու համար մասնագետը խորհուրդ է տալիս վերանայել սնունդը:

«Չուտել այն, ինչ ձմռանն են ուտում, քիչ օգտագործել մսեղեն, ավելի շատ օգտագործեն թան, մածուն, բանջարեղեններ, մրգեր»,- ասաց նա: Ինչ վերաբերում է ամռան ամիսներին բույսերից, կենդանիներից փոխանցվող վարակներին, ապա նման դեպքեր, համաճարակաբանի խոսքով, չեն եղել: Չեն գրանցվել նաեւ լողավազանից լողանալու հետեւանքով ձեռք բերած վարակի դեպք:

Իսկ Պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության պետ Արտավազդ Վանյանը NEWS.am-ի թղթակցին հայտնեց, որ այս ամռանն  աղիքային ինֆեկցիաների հատուկենտ դեպքեր են գրանցվել, որոնք 90 տոկոսով պայմանավորված են սննդային գործոնով, օրինակ` երբ միրգը, կանաչեղենը առանց լվանալու ուտում են, հրուշակեղենը, հատկապես` կրեմով, կաթնամթերքը սառնարանում չեն պահում եւ այլն:

«Առայժմ մի օջախից մի քանի դեպքեր չեն գրանցվել, որը կարող է լուրջ ահազանգ լինել եւ ուսումնասիրության առարկա»,-հայտնեց նա:

Տեսչությունից հայտնեցին, որ աղիքային ինֆեկցիաների հետ կապված այս տարի բոլոր ցուցանիշներով նկատվում է նվազում: Աղիքայի հիվանդություններից մի քանիսը ընդհանրապես ոչ այս տարի, ոչ նախորդ տարի չեն արձանագրվել, իսկ մի մասի ուղղությամբ նկատվում է նվազում:

«Աղիքային ինֆեկցիաները, մայիսի կտրվածքով, 1,5 անգամ նվազել են: Միայն ռոտավիրուսային վարակներն են մնացել նույն մակարդակի»,- հայտնեցին տեսչությունից:

Պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչությունից մեկ անգամ եւս բնակչությանը կոչ արեցին սննդամթերքը պահել սառնարանում, պատահական տեղերից գնումներ չանել, չօգտվել լցնովի պաղպաղակներից,  ձեռքերը հաճախակի լվանալ,  լողավազաններից օգտվելիս զգույշ լինել եւ այլն:

 

NEWS.am

Գովազդ