Երեւանի կենդանաբանական այգին կանցկացնի բնապահպանական ֆիլմերի բացօթյա ցուցադրություն

Լուրեր

Երեւանի կենդանաբանական այգին «Արեւորդի» բնապահպանական միջազգային փառատոնի հետ համատեղ ամեն  շաբաթ կանցկացնի    բնապահպանական ֆիլմերի բացօթյա ցուցադրություն:

Կինոդիտումները կանցկացվեն այգու` բացօթյա ցուցադրությունների համար նախատեսված  տարածքում, շաբաթ օրերին ժամը 20.30-ին: Մասնակիցները հնարավորություն կունենան 

Երեւանի կենդանաբանական այգին «Արեւորդի» բնապահպանական միջազգային փառատոնի հետ համատեղ ամեն  շաբաթ կանցկացնի    բնապահպանական ֆիլմերի բացօթյա ցուցադրություն:

Կինոդիտումները կանցկացվեն այգու` բացօթյա ցուցադրությունների համար նախատեսված  տարածքում, շաբաթ օրերին ժամը 20.30-ին: Մասնակիցները հնարավորություն կունենան  դիտելու ֆիլմը  եւ մասնակցելու ֆիլմին հաջորդող թեմատիկ քննարկումներին:

Առաջիկա շաբաթ օրերին կցուցադրվեն հետեւյալ ֆիլմերը. Հունիսի 30-ին` «Շնակապիկ ավազակները. կապկատագնապ Հարավային Աֆրիկայում», հուլիսի 7-ին` «Բաման եւ կորած գորիլաները», հուլիսի 14-ին` «Կակաչի խոստումը», 21-ին «Անդերի վայրի դեմքերը»:

News.am

Գովազդ