Հետազոտություն. մայրական գուրգուրանքի պակասն ու քաղցկեղը

Լուրեր

Ծնողների սիրո պակասից երեխայի օրգանիզմի դիմադրողականությունն ընկնում է, ու հասուն տարիքում մեծանում է քաղցկեղի զարգացման հավանականությունը: ԱՄՆ-ի Օհայո նահանգի հետազոտողներն ապացուցել են, որ բուժվելուց հետո կրկին քաղցկեղ ձեռք բերած հիվանդները ծնողների ու հատկապես մոր սիրո պակաս են զգացել փոքր տարիքում ու ենթարկվել են հոգեբանական տրավմայի: Տարիների ընթացքում օրգանիզմն այլևս չի կարողանում դիմադրել, և նույնիսկ ուռուցքը բարեհաջող հեռացնելուց որոշ ժամանակ անց

Ծնողների սիրո պակասից երեխայի օրգանիզմի դիմադրողականությունն ընկնում է, ու հասուն տարիքում մեծանում է քաղցկեղի զարգացման հավանականությունը: ԱՄՆ-ի Օհայո նահանգի հետազոտողներն ապացուցել են, որ բուժվելուց հետո կրկին քաղցկեղ ձեռք բերած հիվանդները ծնողների ու հատկապես մոր սիրո պակաս են զգացել փոքր տարիքում ու ենթարկվել են հոգեբանական տրավմայի: Տարիների ընթացքում օրգանիզմն այլևս չի կարողանում դիմադրել, և նույնիսկ ուռուցքը բարեհաջող հեռացնելուց որոշ ժամանակ անց կրկին առաջանում է չարորակ գոյացություն: Հետազոտությանը մասնակցել է մաշկի քաղցկեղ ունեցող մոտ 100 հիվանդ: Գիտնականները 4 տեսակի գենետիկ մոլեկուլների թեստ են անցկացրել ու պարզել` մանկական ու պատանեկան տարիքում մայրական սիրո կարիք ունեցողների օրգանիզմի դիմադրողականությունը 350 տոկոսով նորմայից ցածր է: Իսկ ովքեր զգացել են հոր կոպտությունը, քաղցկեղի նկատմամբ նրանց դիմադրողականությունն էլ ցածր է եղել 140 տոկոսով: Գիտնականները, սակայն, չեն կարողանում բացատրել, թե ինչպես է սթրեսը շարքից հանում մարդու իմունային համակարգը:

 

Արմնյուզ,

Բուժակ

Գովազդ