Ինչպես հաղորդում է BBC Russian-ը, առաջին «փորձանոթային երեխան»` Լուիզա Բրաունը, ծնվել է Մեծ Բրիտանիայում 1978
Էքստրակորպորալ բեղմնավորման արդյունքում ծնված մարդկանց, կամ այսպես ասած «փորձանոթից երեխաների» թիվն աշխարհում հասել է 5 միլիոնի: Այս մասին ասված է Մարդու վերարտադրման եւ սաղմնաբանության Եվրոպական ընկերակցության համաժողովին ներկայացված հետազոտության մեջ:

Համաժողովին ներկայացվել են վերջին տվյալները անպտղությամբ տառապող ծնողներից ծնված երեխաների քանակի մասին:
Մեծ Բրիտանիայում հաջողված էքստրակորպորալ բեղմնավորման մասնաբաժինը.
32,3% 35 տարուց ցածր կանանց համար,
27,2% 35–37 տարուց ցածր կանանց համար
19,2% 38–39 տարուց ցածր կանանց համար
12,7% 40–42 տարուց ցածր կանանց համար
5,1% 43–44 տարեկան կանանց համար
1,5% 45 եւ ավել տարեկան կանանց համար
Բերված տվյալները վերաբերվում են այն էքստրակորպորալ բեղմնավորումներին, որոնք կատարվել են սեփական ձվարանների օգտագործմամբ:
Վերարտադրողական տեխնոլոգիաների նկատմամբ վերահսկողության միջազգային կոմիտեն (Icmart) գումարել է մինչեւ 2008 թ. պաշտոնական տվյալները եւ հետագա երեք տարիների գնահատականները, գնահատելով «փորձանոթից երեխաների» ընդհանուր քանակը 5 միլիոն մարդու:
News.am