Տնային կենդանիներ ունեցող երեխաներն ավելի խելացի են. հետազոտություն

Լուրեր

Տնային կենդաների պաշտպանությամբ զբաղվող Pets at Home կազմակերպությունը մի ուսումնասիրություն է անցկացրել, ինչի արդյունքում պարզվել է, որ տնային կենդաներ ունեցող ընտանիքների երեխաներն իրենց հասակակիցներից ավելի խելացի են, գրում է Daily Mail-ը:

Կազմակերպությունը բացահայտել է, որ կենդանի ունենալու փաստն օգնում է երեխաներին ավելի լուրջ մոտենալ իրենց տնային հանձնարարությունների կատարմանը, ինչն էլ իր հերթին խթանում է ուսման գործընթացը:

Հետազոտությանը մասնակցել է տնային կենդանիներ ունեցող 5-16 տարեկան 1000 երեխա, որոնց 79%-ը պատմել է, որ իրենց կենդանիները բավական դրական են անդրադառնում տնային աշխատանքների կատարման և ընդհանուր առմամբ ուսման հետ կապված հարցերում :

Ուշագրավ է այն փաստը, որ այս կարծիքին են եղել հիմնականում շինշիլաների (նապաստակամուկ), մկների և առնետների տերերը` «ետևում թողնելով» շների և կատուների տերերին:

Հարցված երեխաների ուղիղ կեսն ընդունել է, որ իրենց անչափ երջանիկ են զգում կենդանիների շնորհիվ, իսկ 1/3-ն էլ նշել է, որ դարձել են ավելի հանգիստ և հեշտությամբ են շփման մեջ մտնում մարդկանց հետ:

«Ուսման վրա ունեցած բարերար ազդեցությունից բացի, տնային կենդանիներ պահելը զարգացնում է երեխայի մոտ պատասխանատվության և ինքնավստահության, ինչպես նաև ուիրշի նկատմամբ հոգատարության զգացումները: Այս ամենից զատ նրանք նաև ֆիզիկապես առողջ են լինում` կենդանիների հետ դրսում երկար ժամանակ անցկացնելու շնորհիվ»,- նշել է զեկույցը կազմող մասնագետներից մեկը:

Tert.am

Գովազդ