Միջատների խայթոցից առաջացած ալերգիկ ռեակցիան ամենավտանգավորն է

Լուրեր

Ալերգիան օրգանիզմի անսովոր ռեակցիան է  արտաքին ազդակների նկատմամբ: Ալերգիկ հակում ունեցող մարդու մոտ առաջին հայացքից անվնաս թվացող նյութերն օրգանիզմում ընդունվում են որպես վտանգ ու նպաստում հիվանդագին վիճակի ստեղծմանը, որը ոչ միայն դժվար է բուժվում, այլեւ  դժվար ախտորոշվում: Ալերգիաներն արտահայտված  հանդիպում են ոչ միայն գարնանը, այլեւ ամռանը:

Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ալերգոլոգ Լուսինե Սարդարյանը, ամռան ամենատարածված ալերգիաներն են` քթի խոռոչի եւ աչքերի լորձաթաղանթի ալերգիկ ախտահարումները, շփաբորբերը, ալերգիկ մաշկաբորբը եւ միջատների կծելուց առաջացած ալերգիկ ռեակցիաները:

«Ամռանը հիմնականում տարածված այս չորս ալերգիաներից ամենավտանգավորը միջատների կծելուց առաջացած ալերգիկ ռեակցիան է, որի հետեւանքները կարող են անդառնալի լինել»,-ասաց նա: Միջատների խայթոցի դեպքում պետք է լվանալ խայթոցի շրջանը ջրով և օճառով։

Եթե մարդը գերզգայուն է միջատի խայթոցի նկատմամբ, ապա անհրաժեշտ է հնարավորինս անշարժացնել վնասված մասը եւ տուժա­ծին տեղափոխել մոտակա բուժհիմնարկ։ Եթե խայթոցը տեղակայված է պարանոցի կամ բերանի շրջանում, ապա տուժածին կում-կում խմեցրեք մեծ քանակությամբ սառը ջուր՝ վերին շնչուղիների այտուցը կանխելու նպատակով։

Ալերգոլոգը նշեց, որ ամռանն ալերգիաների մեծ մասն առաջանում է նաեւ պարարտացված մթերքի պատճառով: «Բոլոր սեզոններին պետք է ճիշտ սնունդ օգտագործել, օրինակ ամռանը չօգտագործել շուտ փչացող սննդամթերքներ, ասենք` կրեմով տորթ»,-ասաց նա:

Ալերգիաների բուժումը հիմնականում դեղորայքային է, հնարավոր են նաեւ բժշկի կողմից նշանակվեն սննդային դիետաներ, սակայն մասնագետները խորհուրդ են տալիս ալերգիաների դեպքում ինքնաբուժությամբ չզբաղվել:

Գովազդ