Հնդկաստանում բժիշկներն անպտղացրել են հարյուրավոր առողջ կանանց` ապահովագրության գումարը ստանալու համար

Լուրեր

Հնդկաստանի Չհատիսգրահ նահանգում անբարեխիղճ բժիշկները յուրացրել են կառավարության կողմից անապահով կանանց տրամադրվող բժշկական ապահովագրության գումարները` հեռացնելով հարյուրավոր առողջ կանաց արգանդը, գրում է The Guardian-ը:

Անտեղի արված վիրահատություններից յուրաքանչյուրի դիմաց բժիշկները ստացել են 30 հազար ռուփի (550 դոլար)` լիովին

Հնդկաստանի Չհատիսգրահ նահանգում անբարեխիղճ բժիշկները յուրացրել են կառավարության կողմից անապահով կանանց տրամադրվող բժշկական ապահովագրության գումարները` հեռացնելով հարյուրավոր առողջ կանաց արգանդը, գրում է The Guardian-ը:

Անտեղի արված վիրահատություններից յուրաքանչյուրի դիմաց բժիշկները ստացել են 30 հազար ռուփի (550 դոլար)` լիովին առողջ կանաց զրկելով մայրանալու հնարավորությունից:

Ըստ նահանգի առողջապահության նախարարության տվյալների` միայն վերջին ամիսների ընթացքում բժիշկներն արդեն վաստակել են 10 մլն ռուփի (մոտ 202 հազար դոլար): Սակայն կառավարության կողմից անապահով կանանց վիրահատությունների ֆինանսավորման ծրագիրը գործում է 2008թ.-ից  ի վեր, ուստի ենթադրվում է, որ բժիշկները շատ ավելին գումար են ստացել այս տարիների ընթացքում:

Խաբեության բացահայտումից հետո նախարարության որոշմամբ նման վիրահատություն տարած 1800 կանայք բժշկական հետազոտության են ենթարկվել:

Tert.am

Գովազդ