Երեխային գրագետ պատասխան է պետք` ինչպես է ինքը լույս աշխարհ եկել

Լուրեր

Ինչպես են իրենք լույս աշխարհ եկել. այս հարցի պատասխանը երեխային հետաքրքրում է մանուկ հասակից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` հուլիսի 25-ին հրավիրված ասուլիսում Երեւանի պետական բժշկական համալսարանի Սեքսապաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսապաթոլոգ Վրեժ Շահրամանյանը նկատեց, որ հազվադեպ է պատահում, երբ ծնողը կարողանում է ճիշտ բացատրություն տալ երեխային` այս հարցին ի պատասխան: 

«Սկսում են արագիլների, կաղամբների ու «մեշոկ պապիների» պատմությունները, որոնք գնալով կատարելագործվում են:

Ինչպես են իրենք լույս աշխարհ եկել. այս հարցի պատասխանը երեխային հետաքրքրում է մանուկ հասակից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` հուլիսի 25-ին հրավիրված ասուլիսում Երեւանի պետական բժշկական համալսարանի Սեքսապաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսապաթոլոգ Վրեժ Շահրամանյանը նկատեց, որ հազվադեպ է պատահում, երբ ծնողը կարողանում է ճիշտ բացատրություն տալ երեխային` այս հարցին ի պատասխան: 

«Սկսում են արագիլների, կաղամբների ու «մեշոկ պապիների» պատմությունները, որոնք գնալով կատարելագործվում են: Արդյունքում ունենում ենք այն վակուումը, որը կա»,-ասաց Շահրամանյանը: Նրա խոսքով`պետք չէ պատժել երեխային, եթե նա նման հարցեր է տալիս, որովհետեւ տարիներ անց, երբ նա մանկապարտեզ կամ դպրոց հաճախի, իր հասակակիցների կողմից իրեն մատուցած «դառը» ճշմարտությունը հոգեկան աշխարհի վրա կարող է հիվանդագին ազդեցություն թողնել:

Շահրամանյանն ընդգծեց, որ այս հարցին ծնողները պետք է ցուցաբերեն ճիշտ եւ գրագետ մոտեցում:

Մանկապատանեկան հոգեբույժ Արթուր Պողոսյանը նշեց, որ այս խնդիրը իրականում միայն Հայաստանում չէ, այլ առկա է ամբողջ աշխարհում:

«Երեխայի հարցերին պետք է տրվեն տարիքին համապատասխան պատասխաններ, քանի որ ծնողներն իրենց երեխաների տարիքում եւս իրենց հարցերին համարժեք պատասխաններ չեն ստացել, այդ պատճառով իրենք ևս չեն կարողանում պատասխանել իրենց երեխաներին»,-ասաց Պողոսյանը:

Երկու բանախոսներն էլ կարեւորեցին ընտանիքում ներդաշնակ միջավայրի ստեղծումը, որի բացակայությունը պատճառ է դառնում երեխայի սխալ աշխարհընկալման եւ պահվածքի ագրեսիվ դրսեւորումների: Բանախոսները նկատեցին` ԶԼՄ-ների հրապարակումների շնորհիվ ոլորտում տեղաշարժը ակնհայտ է:

Գովազդ