Ինդոնեզիայում փորձում են փրկել հսկայական գլխով 3-ամյա երեխային

Լուրեր

Հիդրոցեֆալիայով տառապող երեխայի ծնողներն օրական  ընդամենն  2 դոլար են վաստակում և հույս ունեն, որ մարդիկ կօգնեն իրենց փրկելու փոքրիկին:

Դիլլա Անարջիա Ադիլան ծնված օրվանից տառապում է հիդրոցեֆալիայով. այս հիվանդությանը բնորոշ է ուղեղում հեղուկի կուտակումը:

3-ամյա աղջնակի գանգը ծնվելու ժամանակ սովորականից մեծ էր, իսկ հիմա այն 100 սմ շրջագիծ ունի, 3 անգամ

Հիդրոցեֆալիայով տառապող երեխայի ծնողներն օրական  ընդամենն  2 դոլար են վաստակում և հույս ունեն, որ մարդիկ կօգնեն իրենց փրկելու փոքրիկին:

Դիլլա Անարջիա Ադիլան ծնված օրվանից տառապում է հիդրոցեֆալիայով. այս հիվանդությանը բնորոշ է ուղեղում հեղուկի կուտակումը:

3-ամյա աղջնակի գանգը ծնվելու ժամանակ սովորականից մեծ էր, իսկ հիմա այն 100 սմ շրջագիծ ունի, 3 անգամ գերազանցում է նորմը:  Հիվանդությունն արդեն բարդ հետևանքներ է թողել տեսողության ու ոտքերի վրա: Նա չի կարողանում ինքնուրույն տեղափոխվել, կողքին միշտ սիրելի հարիկն է, կամ էլ մայրն ու քույրիկը` 7-ամյա Ֆազիրան: Աղջիկը հետ է մնացել զարգացման մեջ, հազիվ է մի քանի բառ արտաբերում: Հիդրոցեֆալիան, որն այլ կերպ անվանում են նաև «ուղեղի ջրգողություն»,  կարող է  սաղմնային վիճակում  տարած վարակի հետևանք լինել:

Ինդոնեզիայում բժիշկները երեխային ծանր վիճակի պատճառով չեն փորձում վիրահատել: Աղջկան  փրկել հնարավոր է Բրիտանիայում, սակայն, ընտանիքն այդքան գումար չի կարողանում կուտակել, իսկ ցանկացած հապաղում կարող է հանգեցնել մահվան: Դիլլայի ծնողներն անկեղծորեն հավատում են, որ բարի մարդիկ կօգնեն իրենց բալիկին դուրս գալ այդ վիճակից:

«Մեր սիրտը կտոր-կտոր է լինում, երբ տեսնում ենք  փոքրիկի տառապանքները: Վիրահատությունը թանկարժեք է, սակայն դա էլ  փրկություն չի երաշխավորում: Մեզ մնում է աղոթել և հրաշքի սպասել»:

 

Ankakh.com

Գովազդ