Ստուգվում է պաղպաղակի շուկան

Լուրեր

Երեկվանից ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության ծառայությունը լայնածավալ ստուգումներ է սկսել պաղպաղակի շուկայում: Այդ մասին NEWS.am-ին ասաց այդ ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Բաբկեն Պիպոյանը:

Խախտումներ հայտնաբերվել են ինչպես ոչ մեծ տնտեսվարողների (պաղպաղակի լցոնում տեղում), այնպես էլ

Երեկվանից ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության ծառայությունը լայնածավալ ստուգումներ է սկսել պաղպաղակի շուկայում: Այդ մասին NEWS.am-ին ասաց այդ ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Բաբկեն Պիպոյանը:

Խախտումներ հայտնաբերվել են ինչպես ոչ մեծ տնտեսվարողների (պաղպաղակի լցոնում տեղում), այնպես էլ խոշոր արտադրողների մոտ:

Խախտումների մի զգալի մասը կապված է մակնշման բացակայության հետ, սակայն լաբորատոր փորձաքննությունները դեռեւս չեն ավարտվել: Այս պահին, ըստ Բ. Պիպոյանի, առավել մտահոգիչ է պաղպաղակի պահպանման պայմանները:

Հատկապես լցոնվող պաղպաղակի վաճառքի կետերում հաճախ կարելի է հանդիպել ոչ մաքուր արտահագուստով կամ առանց դրա վաճառողների, որոնք նաեւ ձեռնոցներ չեն կրում: Բ. Պիպոյանը քաղաքացիներին կոչ արեց խուսափել նման կետերից պաղպաղակ գնել:

News.am

Գովազդ