Արհեստական բեղմնավորումը Հայաստանում արժե մինչև 1.6 միլիոն դրամ

Հայաստանում արտամարմնային բեղմնավորման արժեքը տատանվում է 1.2-1.6 միլիոն դրամի սահմաններում: Այդ մասին մամլո ասուլիսի ժամանակ ասաց Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի տնօրենԳեորգի Օկոևը: Նրա խոսքով, գնի տատանումը պայմանավորված է բազմաթիվ գործոններով: Դա կապված է մինչև բեղմնավորումը կատարված բժշկական կուրսից, թե ինչ եղանակով է վերցվում սերմնաբջիջը: Բացի այդ, Օկոևի խոսքով, շատ թանկ արժեն նաև այն անոթները, որոնց մեջ պահվում են բջիջները: Նրանք պետք է լինեն կատարյալ հարթ, չպարունակեն թունավոր նյութեր:

Ինչ վերաբերում է վիճակագրությանը, ապա տնօրենը չնշեց կոնկրետ թվեր, բայց ասաց, որ այս տարվա առաջին կիսամյակում արդեն

գրանցվել է տաս տոկոս աճ:

Հայաստանում այսօր նկատվում է 16.8 տոկոս առաջնային անպտղություն կանանց մոտ և 11.7 տոկոս առաջնային անպտղություն տղամարդկանց մոտ:

Օկոևը նշում է, որ արտամարմնային բեղմնավորումից խոսելով, պետք է նշել, որ կարևոր է ոչ թե հղիանալու հավանականությունը, այլ հղիության դեպքում ծննդաբերության հավանականությունը: Այսօր արհեստական բեղմնավորման 38-39 տոկոսն ավարտվում է ծննդաբերությամբ:

Բեղմնավորումը կատարվում է մինչև 45 տարեկան կանանց մոտ:

 

PanARMENIAN.net