Հայաստանում տասն անգամ կրճատվել են ծննդօգնության համար կատարվող պաշտոնական վճարումները

Լուրեր

Հայաստանում անվճար ծննդօգնության պետական հավաստագրի ներդրումը նպաստել է բոլոր խավերի կանանց անվճար ծննդօգնության իրական մատչելիության ապահովմանը:«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ առողջապահության նախարարության Մայրական վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանը տեղեկացրեց, որ 10 անգամ նվազել են ծննդաբերությունների համար կատարվող պաշտոնական վճարումները, ինչն արտացոլվել է Հայաստանի Ժողովրդագրության եւ առողջության հարցերի հետազոտության 2010 թվականի զեկույցում, որ հրապարակվել է 2012 թվականի ապրիլին:

Եթե մինչ հավաստագրի ներդրումը` 2008թ. հուլիսի 1-ը, հանրապետությունում ծննդօգնության համար վճարման ցուցանիշը եղել է 82.4, քաղաքային բնակավայրերում` 76.9, իսկ գյուղականում` 89.4, ապա հավաստագրի ներդրումից հետո ցուցանիշը նվազել է` հասնելով 7.9-ի, քաղաքային բնակավայրերում` 9.5-ի, գյուղականներում` 5.8-ի: Ավագյանի խոսքով` թեեւ ֆինանսական ռեսուրսներն առավելապես տնօրինում են տղամարդիկ, եւ բուժoգնությունը կարծես նրանց համար մատչելի է, սակայն հետազոտությունները փաստում են, որ կանանց դիմելիությունը թե ամբուլատոր-պոլիկլինիկական, թե ստացիոնար բուժհաստատություններ ավելի բարձր է, քան տղամարդկանցը:

Հայաստանում առկա է առողջապահական կազմակերպությունների լայն ցանց: Անգամ ամենափոքր գյուղական բնակավայրերում կան բուժօգնություն իրականացնող հիմնարկներ: Մայրական վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետը նաեւ նշեց, որ բուժօգնության որակի եւ մատչելիության` գյուղ-քաղաք կտրվածքում տարբերությունները կրճատելու նպատակով մարզերի համաչափ զարգացման ծրագրի շրջանակներում մարզերում շահագործվել է 9 խոշոր բժշկական կենտրոն` Հրազդանում, Իջեւանում, Արմավիրում, Արարարտում, Գորիսում, Ապարանում, Գավառում, Ալավերդիում եւ Նոյեմբերյանում:

ՀՀ-ում գործում են 614 բուժակ-մանկաբարձական կետեր, 255 ամբուլատոր պոլիկլինիկական բժշկական կազակերպություններ, 80 պոլիկլինիկա, 101 կանանց կոնսուլտացիա եւ կաբինետրներ, 50 բժշկական կենտրոններ, որոնց կազմում են մանկաբարձագինեկոլոգիական ստացիոնար բաժանմունքներ, 11 ինքնուրույն ծննդատներ, որոնցից 4-ը` Երեւանում, 7-ը մարզերում:

Գովազդ