Ավստրալիայում 2 տարեկան երեխան գազանանոցի պահակ է նշանակվել

Լուրեր

Վայրի բնության պարկի տիրոջ 2 տարեկան երեխան փորձագետներին ապշեցրել է սողունների հետ շփվելու իր ունակություններով:

2 տարեկան Չարլի Պարկերը, որը մեծացել  է ավստրալական Վիկտորիա նահանգում գտնվող Ballarat Wildlife Park տարածքում, դարձել է  Ավստրալիայի պատմության  ամենաերիտասարդ “անտառապահը:

Հոր խոսքով, իրենց մասնագիտությունը սերնդեսերունդ է փոխանցվում:

“Երբ Չարլին լույս աշխարհ եկավ, ես կասկածի նշույլ անգամ չունեի, որ նա իսկական եգեր է դառնալու: Նա անգամ քայլել չգիտեր, երբ ես նրան ծանոթացրի իմ լավագույն ընկերների` օձերի հետ”:

Ծնողները պատմում եմ, որ փոքրիկը խանձարուրից է շփվում կենդանիների հետ: Ամենևին չի վախենում հսկայական օձերից, որոնց տեսքից անգամ  սարսռում են հասուն մարդիկ:

“Մենք ապշել էինք, երբ տեսանք, թե ինչպես է նա ընկերություն անում 10 կգ-անոց  օձի`Պաբլոյի հետ: Նրանք անբաժանելի են: Մեզ միշտ հարցնում են, թե չենք վախենում մեր փոքրիկի համար, ինչին պատասխանում ենք` գենետիկայի դեմ անզոր ենք: Իմ ամուսինն ու որդիս ասես  պատճեններ լինեն”,-պատմում է փոքրիկի մայրը:

Իսկ փորձագետներն այլ կերպ են մտածում. նրանց կարծիքով, ծնողները փոքրիկին մեծ փորձության են ենաթարկում, որը հղի է  անսպասելի հետևանքներով: Իսկ հիացած հայրն ասում է. “Ես ամեն օր եմ ապշում, թե որքան արագ է որդիս լեզու գտնում կենդանիների հետ: Դա իսկական շնորհ է”:

Ankakh.com

Գովազդ