Կաթնամթերք արտադրողները սոդա են օգտագործում արտադրության մեջ

Լուրեր

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը (ՍԱՊԾ) ստուգումներ է անցկացնել կաթնամթերք արտադրող ընկերություններում, որոնց արտադրանքի նմուշներն ուղարկվել են լաբորատորիա դրանց մեջ սոդայի և բուսական յուղի առկայությունը աստուգելու համար: Այդ մասին կառավարության նիստում սեպտեմբերի 6-ին հայտնել է պետկառույցի պետ Աբրահամ Բախչագուլյանը:

Վարչապետը նշել է, որ կառավարությունը մեծապես կարևորում է սննդամթերքի անվտանգության հարցը:

Ինչպես ասել է Բախչագուլյանը, 11 ընկերություններ, այդ թվում «Անի», «Թամարա» «Բիոկաթ», «Դուստր Մարիաննա», «Արզնի»,

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը (ՍԱՊԾ) ստուգումներ է անցկացնել կաթնամթերք արտադրող ընկերություններում, որոնց արտադրանքի նմուշներն ուղարկվել են լաբորատորիա դրանց մեջ սոդայի և բուսական յուղի առկայությունը աստուգելու համար: Այդ մասին կառավարության նիստում սեպտեմբերի 6-ին հայտնել է պետկառույցի պետ Աբրահամ Բախչագուլյանը:

Վարչապետը նշել է, որ կառավարությունը մեծապես կարևորում է սննդամթերքի անվտանգության հարցը:

Ինչպես ասել է Բախչագուլյանը, 11 ընկերություններ, այդ թվում «Անի», «Թամարա» «Բիոկաթ», «Դուստր Մարիաննա», «Արզնի», «Աշտարակ կաթ», «Մուլտի ագրո» ընկերությունները սոդա են ավելացնում արտադրանքին: «Այս պահի դրությամբ ստուգումներ են անցկացվում պարզելու համար, թե արտադրական որ փուլում է դա իրականացվում»,-ասել է նա: Պետկառույցի ղեկավարը պարզաբանել է, որ պաստերիզացված կաթում ըստ օրենքի սոդայի պարունակությունն անթույլատրելի է, քանի որ նվազեցնում է կաթի թթվայնությունը պահպանման ժամկետում, այսինքն, տնտեսվարող սուբյեկտները սոդան օգտագործում են շոգ եղանակին կաթի թթվայնությունը նվազեցնելու համար:

Միաժամանակ, ըստ նրա, որոշ արտադրողների թթվասերի մեջ բացահայտվել է կաթի փոշու պարունակություն, ինչը, սակայն, նշված չի եղել մակնշման մեջ: «Կաթի փոշու օգտագործումն արգելված չէ ՀՀ օրենքով, սակայն պարտադրում է, որ տեղեկությունն այդ մասին նշվի բաղադրության մեջ»,-ասել է նա: Նա հավելել է, որ «Անի», «Թամարա», «Դուստր Մարիաննա» ընկերություններն արտադրության մեջ կիրառում կաթի փոշի, ինչը նշվել է պիտակի վրա, իսկ «Մուլտի ագրո» ընկերությունը չի նշել:

Լաբորատոր ստուգումներ անցակցվել են նաև բուսական յուղի առկայության վերաբերյալ, պարզվել է, որ «Արզնի» ընկերությունն է այն օգտագործում թթվասերի արտադրության մեջ, ինչն անթույլատրելի է, քանի որ թթվասերը կենդանական ծագում ունեցող արտադրանք է, ոչ թե բուսական:

Վարչապետը դժգոհություն է հայտնել այն փաստի առնչությամբ, որ տնտեսավորղ սուբյեկտները չեն նշում իրական բաղադրությունը՝ մոլորության մեջ գցելով սպառողին:

PanARMENIAN.Net

Գովազդ