Հայաստանում 1-5 տարեկան երեխաները կպատվաստվեն ռոտավիրուսի դեմ

Լուրեր

Հայաստանում հոկտեմբերի 1-ից պարտադիր կանխարգելիչ պատվաստումների թվում 1-5 հինգ տարեկան երեխաները կպատվաստվեն ռոտավիրուսի դեմ:

Tert.am –ի հետ զրույցում Առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Անահիտ Հայթայանը, պատասխանելով հարցին, թե ինչու որոշվեց պարտադիր պատվաստումների ցանկը համալրել ևս մեկով, նշեց, որ արդեն տևական ժամանակ է, ինչ այն ներդրված է Եվրոպայում։ 

«Մինչև պատվաստանյութի ներդրումը` շուրջ երեք տարի համաճարակաբանական հսկողություն է իրականացվել ռոտավիրուսային հիվանդության դեմ»,- ասաց Անահիտ Հայթայանը:

Այլ հարցերի առողջապահության նախարարությունից չեն պատասխանում՝ նշելով, որ այս մասին հանրությունը հանգամանալից կտեղեկացվի առաջիկայում մեկնարկող ռոտավիրուսի թեմայով սեմինարին:

Համաձայն, ազատ հանրագիտարանի (Վիքիպեդիա), այս վարակի դեմ պայքարի լավագույն եղանակը պատվաստումներն են, իսկ լավագույն ժամանակը մինչև 3 ամսականը:

Ռոտավիրոսով է պայմանավորված երեխաների փորլուծությունների հիվանդությունները 40 տոկոսը: Վիրուսը ներթափանցում է աղեստամոքսային տրակտի լորձաթաղանթ՝ հիմնականում ախտահարելով երեխայի բարակ աղիքի լորձաթաղանթը: 

Ռոտավիրուսի տարածման եղանակները տարբեր են, սակայն բժշկության մեջ այն կոչվում է «կեղտոտ ձեռքերի հիվանդություն»: 

Ողջ աշխարհում այս հիվանդությունը հանդիպում է ինչպես սովորական հիվանդացությունների, այնպես էլ համաճարակային «պայթյունների» տեսքով և ունի վառ արտահայտված սեզոնայնություն։ Ռուսաստանում դրանով վարակման դեպքերի 93 %–ը տեղի է ունենում տարվա ցուրտ եղանակին՝ նոյեմբերից ապրիլ ամիսներին:

Աշխարհում տարեկան արձանագրվում է ռոտավիրուս հիվանդության 25 միլիոն դեպք, որոնիցից 600—900 հազարը կամ 2,4-3,6%–ն ունենում է մահացու ելք:

Բուժումից հետո հիվանդությունը չի կրկնվում, քանի որ այն տանելուց և հաղթահարելուց հետո երեխայի օրգանիզմում առաջանում է հարաբերական իմունիտետ, չնայած, հակամարմինների ցածր մակարդակ ունեցող մեծահասակների մոտ հիվանդությունը կարող է և կրկնվել:

Tert.am

Գովազդ