Փոխնակ մայրեր հիմնականում դառնում են ֆինանսի կարիք ունեցող կանայք

Լուրեր

Փոխնակ մայրությունը պետք է դիտարկել որպես մարդասիրական քայլ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` սեպտեմբերի 8-ին հրավիրված ասուլիսում այս մասին ասաց «Սերթիլիթի սենթր» մարդու անպտղության կենտրոնի տնօրեն Էդուարդ Համբարձումյանը: Նրա խոսքով` փոխնակ մայրության մասին օրենքը Հայաստանում ուժ ստացել է 2002 թվականին, կիրառելի դարձել` 2006-ից, բայց ավելի լայն տարածում է ստացել վերջին տարիներին:

«Վիճակագրական տվյալներ սովարաբար չեն հրապարակվում, այսօր Հայաստանում կան մի քանի բժշկական հաստատություններ, որոնք

Փոխնակ մայրությունը պետք է դիտարկել որպես մարդասիրական քայլ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` սեպտեմբերի 8-ին հրավիրված ասուլիսում այս մասին ասաց «Սերթիլիթի սենթր» մարդու անպտղության կենտրոնի տնօրեն Էդուարդ Համբարձումյանը: Նրա խոսքով` փոխնակ մայրության մասին օրենքը Հայաստանում ուժ ստացել է 2002 թվականին, կիրառելի դարձել` 2006-ից, բայց ավելի լայն տարածում է ստացել վերջին տարիներին:

«Վիճակագրական տվյալներ սովարաբար չեն հրապարակվում, այսօր Հայաստանում կան մի քանի բժշկական հաստատություններ, որոնք պաշտոնապես զբաղվում են նման տեսակի բեղմնավորմամբ»,-ասաց Համբարձումյանը: Նա նշեց, որ փոխնակ մորը դիմելու հիմնական պատճառն ամուսիններից մեկի վերարտադրողական ֆունկցիայի խանգարումն է, որի հետեւանքով զույգը չի կարող ինքնուրույն երեխա ունենալ:

Սակայն միայն ցանկությունը սուրոգատ մոր տարբերակին դիմելու եւ վերարտադրվելու համար բավական չէ, դրա համար հարկավոր են նաեւ համապատասխան ֆինանսներ, որը ոչ բոլորը իրենց կարող են թույլ տալ: «Փոխնակ մայրը այնքան կայացած կին պետք է լինի, որպեսզի կարողանա իրեն տրամադրել, որ երեխան իրենը չէ, սաղմը ունի հիշողություն եւ մոր հույզերը սպունգի նման կլանում է, հետեւաբար հոգեբանորեն տրավմատիկ երեխա չունենալու համար պետք է հաշվի առնել այդ գործոնը»,- նշեց Հայաստանի մայրության կենտրոնի հոգեբանական ծառայության ղեկավար Աննա Բադալյանը: Նրա խոսքով` թեեւ փոխնակ մայրեր հիմնականում դառնում են ֆինանսի կարիք ունեցող կանայք, սակայն, դա այնքան էլ ողջունելի չէ, քանի որ տվյալ կնոջ հոգեվիճակը չի կարող դրական ազդեցություն ունենալ ապագա երեխայի վրա:

Համբարձումյանը նշեց, որ հիմնականում արտասահմանում փոխնակ մոր ծառայությանը դիմում են 30-ից բարձր տարիքի զույգերը, իսկ ծառայության համար վճարվող գինը անհատական է, եւ ավելի շատ վերաբերում է «շուկայական հարաբերություններին»: «Առաջին հերթին պետք չէ մոռանալ, որ փոխնակ մայրությունն անպտղության դեմ պայքարի մեթոդ է»,-ավելացրեց կենտրոնի տնօրենը:

Փոխնակ մայրությունը տարածված երեւույթ է` չնայած օրենքներն ամենատարբեր դրսեւորումներն ունեն տարբեր երկրներում` սկսած միանգամայն լոյալությունից, ավարտված խստագույն արգելքներով: Եթե Ֆրանսիայում սուրոգատ մայրությունն արգելված է, ապա ԱՄՆ-ում այն մեծ տարածում ունի, շատ հանրահայտ մարդիկ, ինչպիսիք են Նիկոլ Քիդմանը, Էլթոն Ջոնը, Մայքլ Ջեքսոնը, Քրիստիանու Ռոնալդուն, դիմել են այդ քայլին:

Գովազդ